17:26 01.11.2019
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է, որ պատրաստվում է հանդես գալ մի շարք օրենսդրական նախաձեռնություններով: Դրանցից առաջինը կապված է ժամերի փոփոխության հետ, որ օգտագործվի ցերեկվա լույսը: Նրա կարծիքով՝ ամառային ժամի անցումը կարևոր քայլ է, որ թույլ է տալիս տնտեսել թե´ հասարակ քաղաքացիներին, թե´ տնտեսվարողներին: Երկրորդ նախաձեռնությունը կապված է Ամանորի շեմին և Ամանորից հետո փողոցում բնական եղևնիներ նետելն արգելելու հետ: Պատգամավորը նշեց՝ ցանկալի է, որ այդ եղևնին տնկվի ինչ-որ հողամասում:
Սիմոնյանի մյուս օրենքը սպորտային ոլորտից է: Նա ֆուտբոլասերներին ու ֆուտբոլային ակումբներին ուրախացրեց. երբ ակումբը որևէ ֆուտբոլիստի էր գնում, մինչև կացության հարց էր լուծվում, պայմանագիր կնքել հնարավոր չէր լինում, դրա պատճառով ակումբները մեծ խնդիր էին ունենում: ԱԺ փոխնախագահը սրա հետ կապված օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել:
Պետհամարանիշներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ Սիմոնյանն առաջարկում է, որ քաղաքացին կարողանա գնել պետհամարանիշ՝ իր ցանկացած նիշերով կամ բառերով, ասենք՝ գրված լինի DUXOV, անհրաժեշտ գումարը գնա պետբյուջե: Նա նաև տեղեկացրեց՝ առաջիկայում սպասվում են Ընտրական օրենսգրքի քննարկում, Հարկային օրենսգրքի փոփոխություններ, հույս հայտնեց, որ իր ներկայացրած օրենքները՝ փաստաբանների գործունեության և հարկային արտոնություններ ստանալու հնարավորության մասին, նույնպես վերամշակման փուլից հետո կհայտնվեն օրակարգում:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել«Բարսելոնան» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեի հետ նոր պայմանագիր ստորագրելու հարցում համաձայնության է հասել, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Սպասվում է, որ կողմերը հաջորդ շաբաթ 5 տարվա պայմանագիր կստորագրեն: 26-ամյա Կունդեն 2022 թվականի հուլիսից հանդես է գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում: ...
11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:09 27.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...