«Շանթ»-ի բացառիկ հարցազրույցը Ալեքսանդր Մասլյակովի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+34.09 oC

«Շանթ»-ի բացառիկ հարցազրույցը Ալեքսանդր Մասլյակովի հետ

15:33 03.11.2019

Նոյեմբերի 6-ին՝ 23։10-ին, «Շանթ» հեռուստաընկերությամբ ցուցադրվելու է ՈւՀԱ (КВН) Հայկական Միջազգային Լիգայի կիսաեզրափակիչ խաղը:

Այս առիթով ՈւՀԱ միջազգային միության նախագահ Ալեքսանդր Մասլյակովի հետ զրուցել է «Շանթ»-ի մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանը։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․

-Անկեղծ եմ ասում՝ ինձ շատ է ուրախացնում այն, որ հայ երիտասարդները վերադարձել են այս շարքերը, և հիշել Ուրախների և հնարամիտների ակումբի հայ փայլուն դեմքերին, հայկական ՈՒՀԱ-ի հիանալի ավանդույթների մասին:

Լիգայի հայտնվելն արդեն իսկ հիանալի է, մնում է մաղթեմ, որ աճի, կատարելագործվի ու բարձունքների հասնի, և իր շարքերը ներառի նոր երիտասարդների: Սա, իհարկե, երիտասարդների համար ազատ ժամանակն անցկացնելու ամենավատ տարբերակը չէ:

-Այն երիտասարդները, որոնք մասնակցում են Ուրախների և հնարամիտների ակումբին, որպես կանոն, բավականին հաջողությունների են հասնում: Որտե՞ղ է թաքնված գաղտնիքը:

-Ոչ մի գաղտնիք չկա: Մեծամասնությունը սա պահում է որպես երիտասարդ տարիների հուշ, թե ինչպես են պայքարել, ներառվել թիմ, ինչպես է այդ թիմը հաղթել: Չէի ասի թե միշտ, սակայն այո, ժամանակը ցույց է տալիս, որ հնարավոր է դառնալ աստղ, նախագահ:

Չեմ պնդում, որ բոլորը, ովքեր կմասնակցեն հայկական լիգային, կդառնան նախագահներ: Թող նրանք իրենց պարզապես լավ, ուրախ զգան: Թող լինեն խելացի, եռանդուն և իրենց տաղանդով վարակեն մյուսներին:

Ուրախների և հնարամիտների ակումբի հայ մասնակիցները ժամանակին շատ ակտիվ էին՝ ЕрМИ-ն, Նոր հայերը, բայց որոշակի դադար էր տրվել, ի՞նչ եք կարծում, դրան բացատրություն կա՞:

-Ոչ, դա այնպիսի բան է, որ բացատրության ենթակա չէ: Անկեղծ ասած՝ ես շատ էի տխրել, որ հայկական թիմերից միայն պատմություն էր մնացել: Հիանալի է, որ ամեն ինչ վերածնվում է: Շատերը խաղացել էին ու հեռացել, և թող ներեն ինձ, չէին կարողացել իրենց հետևից Ուրախների և հնարամիտների ակումբ տանել երիտասարդներին: Դադար կար, հուսով եմ, որ այն իսկապես անցյալում է: Ուրախների և հնարամիտների ակումբին հաջողություն եմ մաղթում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգնության են հասել փրկարարները

20:04 27.07.2025

Օգնության են հասել փրկարարները

Հուլիսի 27-ին, ժամը 14։04-ին Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլ։ Ջրափրկարարներն ափից մոտ 150 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial Times

19:50 27.07.2025

Գազայում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով․ Financial Times

Գազայի հատվածում լրագրողները հյուծված են սովից և դժվարանում են աշխատել սննդի պակասի պատճառով, հայտարարել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) գլխավոր տնօրեն Ջոդի Գինսբերգը։ «Մեր հետ աշխատող բոլոր լրագրողները խորը պատասխանատվություն են զգում ճշգրիտ և օպերատիվ լուսաբանելու Գազայում տեղի ունեցողը, և նրանք դժվարանում են դա անել իրական ժամանակում, քանի որ պարզապես սովամահ են լինում», – ասել […] ...

Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը

19:45 27.07.2025

Բելառուսը մինչև 2030 թվականը կավելացնի նավթի արտադրությունը

Բելառուսում նավթի արդյունահանումը նախատեսվում է մինչև 2030 թվականը հասցնել 2,3 միլիոն տոննայի, հայտարարել է «Բելոռուսնեֆտ» արտադրական միավորման երկրաբանության գծով գլխավոր տնօրենի տեղակալ Պետր Պովժիկը։ «Այս տարի մենք պլանավորում ենք հորատել 300 հազար մետր հանքավայր։ Փոքր հանքավայրերի հայտնաբերման և կտրվածքների հետ աշխատանքի վերաբերյալ արդեն իսկ ստացված իրական արդյունքների շնորհիվ սա թույլ է տալիս մեզ գիտականորեն մշակել […] ...

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱ

19:25 27.07.2025

Գոռ Խաչատրյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն. հրաձգության ԵԱ

Վազող թիրախ խառը վազք մրցաձևում տղամարդկանց պայքարը ավարտվել է մեր թիմի հաջողությամբ։ Այս մասին հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից։ «Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել երկրորդ հորիզոնականը։ Տղաները՝ Հովհաննես Մարգարյանի հետ միասին, թիմային հաշվարկում ևս անզիջում հանդես եկան՝ նվաճելով թիմային ոսկե մեդալը»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

19:05 27.07.2025

Էրդողանը ողջունել է Պաղեստինը ճանաչելու Մակրոնի մտադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Փարիզի՝ Պաղեստինը որպես պետություն ճանաչելու մտադրությունը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Մակրոնը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ «Կիրակի օրը հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Մակրոնին Պաղեստինը որպես պետություն ճանաչելու նրա որոշման կապակցությամբ», – […] ...

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

18:45 27.07.2025

Սևանում ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայության ուժեղացված հսկողությունը շարունակվում է

Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի տոնական միջոցառումների շրջանակում, ՆԳՆ ենթակա ծառայությունները վաղ առավոտից ուժեղացված հսկողություն են իրականացնում հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Սևանում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողների հրահանգավորմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն ու փրկարարները ճանապարհներին […] ...

BACK_TO_TOP