16:21 04.11.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անդրադարձել էր այն խոսակցություններին, թե գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերը թուլացնում են գեներալիտետին:
«Չկա այդպիսի բան: Ինձ թվում է՝ որոշ խոհանոցային խոսակցություններ, որոնք կուտակվում են և հասնում վարչապետին, նրա մոտ տպավորություն են ստեղծում, թե գեներալիտետի մոտ կա դժգոհություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ հնարավոր է, կան գեներալներ, որոնց մոտ առկա են մտահոգություններ, բայց այն, ինչ արվել է վերջին մեկուկես տարվա մեջ, գեներալիտետի մոտ չպետք է դժգոհություն առաջացնի:
Գեներալների նկատմամբ հարուցված քրեական գործերը նախարարը մտահոգիչ է համարում, սակայն միաժամանակ, ըստ նրա, դրանք բարձրագույն հրամանատարական կազմին տոնուսի մեջ են պահում:
Խոսելով բանակում հանցագործությունների բացահայտմանը խանգարող կոռուպցիոն երևույթների առկայության հնարավորության մասին՝ նախարարն ասաց.
«Չեմ կարող այդպիսի հայտարարություն անել, քանի որ նախաքննություն է իրականացվում: Կարևոր է, որ ՊՆ-ն և Զինված ուժերն այդ գործում ներկայացվածություն չունենան: Դա կոռուպցիա չէ, այլ հանցագործություն: Չկան շահագրգիռ կողմեր, որոնք կոռուպցիոն սխեմաներ են գծում: Անհատների հետ կապված խնդիր է լինում, որը պետք է թողնել՝ նախաքննությունը պարզի: Ես նախաքննությանը չվստահելու իրավունք չունեմ»:
Մարտի 1-ի գործի դատավարության ընթացքում Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նա ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել, քանի որ նախաքննություն է իրականացվում, և ինքն իրավունք չունի իր էմոցիոնալ կամ անձնական կարծիքը հայտնել որպես պաշտոնյա: Ինչ վերաբերում է այն հարցին, թե նա կարո՞ղ էր ինչ-որ գործողություն իրականացնել պետական շահերի դեմ, նախարարը պատասխանեց, որ չի ուզում հավատալ դրան:
Պաշտպանության նախարարությունում զենքի գնման մրցույթում հաղթող ճանաչված և ապա մրցույթը չկայանալու ընթացակարգերի վերաբերյալ ՊՆ-ում ընթանում է ծառայողական քննություն, ինչպես նաև հարուցվել էր քրեական գործ: Նախարարն այս կապակցությամբ ասաց.
«Ծառայողական քննության մասին եկեք չխոսենք. կա հարուցված քրեական գործ: Եկեք դա թողնեմ նախաքննության մարմիններին: Ես կսահմանափակվեմ նրանով, որ եղել է հանցավոր արարք. ո՞ւմ կողմից, ինչպե՞ս և ի՞նչ ծավալի՝ նախաքննությունը կպարզի»:
21:28 27.07.2025
Հորդանանը և ԱՄԷ-ն 25 տոննա մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատվածՀորդանանը, ԱՄԷ-ի հետ, 25 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված, ասվում է Հորդանանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել էին, որ վերսկսվել է մարդասիրական օգնությունը Գազայի բնակիչներին։ IDF-ն հայտնել էր, որ օդից ալյուր, շաքար և պահածոներ են նետվել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կիրակի օրը Հորդանանի զինված ուժերը մարդասիրական […] ...
21:08 27.07.2025
Ղազախստանում երրորդ օրն է՝ որոնում են անհետացած ուղղաթիռըՂազախստանի ՀՕՊ ուժերի անհետացած EC-145 ուղղաթիռի որոնումները շարունակվում են արդեն երրորդ օրը՝ շուրջօրյա, Ալմաթիի մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սորբուլակի ջրամբարի տարածքում, կիրակի օրը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Հուլիսի 25-ին Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ուղղաթիռը, որում անձնակազմի երեք անդամ կար, անհետացել է ռադարներից։ Ուղղաթիռը անհետացել է տարածաշրջանում պլանային թռիչքի ժամանակ։ Նույն օրը սկսվել […] ...
20:55 27.07.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 17:20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
20:50 27.07.2025
Գրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներովԳրենլանդիան հետաքրքրված է Եվրոպայից և ԱՄՆ-ից ներդրումներով, սակայն զգուշանում է չինական ներդրումներից, գրում է Washington Post-ը՝ հղում անելով Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենին։ Հունվարին Նաթանիելսենն ասել էր, որ Գրենլանդիայում ամերիկացի ներդրողների համար լայն հնարավորություններ կան։ Նա ասել է, որ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտը կարող է օգտակար լինել ԱՄՆ մատակարարման […] ...
20:30 27.07.2025
Ռուբիոն Կամբոջայում և Թաիլանդում հրադադարի կոչ է արելՊետքարտուղար Մարկո Ռուբիոն Կամբոջայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնի և նրա թաիլանդցի գործընկեր Մարիտ Սանգյամպոնգի հետ հեռախոսազրույցների ժամանակ կոչ է արել կողմերին թուլացնել լարվածությունը և անհապաղ դադարեցնել կրակը։ «Պետքարտուղար Ռուբիոն վերահաստատեց նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ցանկությունը և անհապաղ հրադադարի կարևորությունը։ Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և […] ...
20:09 27.07.2025
Աշխարհի օվկիանոսների մակերեսը 2023 թվականին ռեկորդային երկար ժամանակով տաք է մնացելՀամաշխարհային օվկիանոսների մակերևույթը 2023 թվականին պահպանել է բարձր ջերմաստիճանը ռեկորդային երկար ժամանակահատվածում՝ ուժեղ շոգը տևել է միջինում չորս անգամ ավելի երկար, քան նախորդ 40 տարիներին՝ ազդելով օվկիանոսի մակերևույթի 96%-ի վրա, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Science ամսագրում հրապարակված ուսումնասիրությանը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, 2023 թվականին երկարատև շոգ եղանակը ազդել է համաշխարհային օվկիանոսների մակերեսի մինչև 96%-ի […] ...