17:13 04.12.2017
Արդեն տեղեկացրել ենք, որ մեկնարկել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը: Այսօր տեղի ունեցած այդ միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ տարածքայի կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Վերջինս նշեց, որ համայնքներում «սոցիալական աշխատող» հաստիքի ներդրումը համայնքների համար խիստ կարևորություն ներկայացնող խնդիր է: Նախարարի խոսքով՝ միջոցառման կարևորությունը խիստ մեծ է, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինը համարվում է այն առաջնային օղակը, որն ուղղակի հարաբերվում է մեր բնակչության հետ, որն ունի բազում սոցիալական խնդիրներ.
«Այդ խնդիրների լուծումը մենք դիտարկում ենք ոչ թե միջնորդավորված, ոչ թե որոշակի հեռավորությունից, այլ մենք ցանկանում ենք, որ այն լուծվի հենց բուն համայնքում, համայնքի ուժերով, համայնքի մասնագետների միջոցով: Եվ այսօր մենք ձեզ հետ միասին ֆիքսում ենք, որ մենք ունենք փաստաթղթերի փաթեթ, գործընթացի անցած որոշակի ճանապարհ, որը մեզ թույլ է տալիս ասել, որ մեր խոշորացված համայնքները, որոնք շուրջ մեկ տարի արդեն գործում են ՀՀ-ում, ունեն իրենց համապատասխան մասնագետները սոցիալական ոլորտի համար:
ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ «Վորլդ Վիժն» կազմակերպությունը, լսելով մեր պահանջը, մեր խնդրանքը, որ անհրաժեշտ է ձևակերպել, թե ով է լինելու մեր սոցիալական պաշտոնյան համայնքում, ինչ գործառույթներ պետք է իրականացնի, ինչպիսի անձնագիր, ինչ հմտություններ պետք է ունենա, այսօր պատրաստել է այդ փաստաթղթերի փաթեթը, որը պետք է ապագայի համար հնարավորություն տա, որ բոլոր խոշորացված համայնքներն ունենան այդպիսի ծառայող և այդպիսի ծառայողները շատ խիստ ընտրության արդյունքում պետք է ընտրվեն:
Եթե փորձենք համեմատել տրամաբանությունը, թե ինչի համար է սա արվում և ուր ենք մենք գնալու, պետք է ասեմ, որ մենք գլոբալ տեսակետից ֆիքսել ենք, որ սոցիալական ծառայությունների հիմնական մասը ապակենտրոնացման արդյունքում պետք է փոխանցենք համայնքներին, սա մեր ռազմավարության առանցքային խնդիրներից մեկն է և ժամանակն է, որ, այսպես ասած, ուղղակի կես պատասխանատվություն իրականացնելով համայնքապետարանը, մարզպետարանը, համապատասխան նախարարությունները թոթափվեն այդ բեռից և բեռը տեղափոխվի համայնք»,- ասաց Լոքյանը:
Նախարարի ներկայացմամբ՝ հենց համայնքում ամենալավը գիտեն՝ որ բնակիչը կամ ընտանիքն ավելի շատ սոցիալական աջակցության կարիք ունի:
«Մեր անցումային այս գործընթացում ֆիքսել ենք, թե ինչ ֆունկցիաներ պետք է առաջիկայում փոխանցենք համայնքերին: Առաջիններից մեկը սոցիալական ծառայողի ներկայությունն է և աստիճանաբար նույնիսկ նպաստների փոխանցման խնդիր պետք է իրականացնենք համայնքներում»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը:
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...