Այստեղ տեսնում եմ կոռուպցիոն ռիսկ, տեսնում եմ լոբբինգ. ինչո՞ւ են վիճում փոխնախարարն ու «Իմ քայլի» պատգամավորները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

Այստեղ տեսնում եմ կոռուպցիոն ռիսկ, տեսնում եմ լոբբինգ. ինչո՞ւ են վիճում փոխնախարարն ու «Իմ քայլի» պատգամավորները

14:06 05.11.2019

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագիծն է ներկայացվել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում: Կառավարության անունից այն ներկայացրել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: Ասել է.

«Մեծածախ դեղերի առևտրով զբաղվող ընկերությունների լիցենզավորման մասին դրույթը կարիք կա փոխելու, սահմանված էր, որ մեծածախով զբաղվողները պետք է առանձնացվեն մանրածախից և առանձին լիցենզավորվեն, սակայն որևէ ընթացք սահմանված չէր, ինչը բարդություն է ստեղծում: 2020թ. հունվարի 15-ից պետք է ուժի մեջ մտնի և´ կարգը, և´ պահանջը, ինչը հնարավորություն չի ստեղծի ստանալու հայտերը՝ ըստ կարգի և որոշակի ժամկետում տրամադրել լիցենզիաները, մենք հստակեցնում ենք, որ լիցենզավորման պահանջն ուժի մեջ կմտնի կարգի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում»,- ասել է Ավանեսյանը:

Այնուհետ փոխնախարարը խոսել է պետության կողմից տրամադրվող պատվաստանյութերի գովազդի անհրաժեշտության մասին, որին հանձնաժողովի «Իմ քայլի» պատգամավորները ընդդիմացել են:

Մասնավորապես, հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հետաքրքրվել է.

«Պետության կողմից փոխհատուցվող դեղերի գովազդի իմաստը ո՞րն է, արդյո՞ք խտրականություն չէ մյուս տնտեսվարողների նկատմամբ և մոնոպոլ դիրքրի չարաշահում չկա»:

Անահիտ Ավանեսյանը արձագանքել է.

«Պատվաստանյութերը չեն գնում դեղատնից, ստանում են պոլիկլինիկաներից, մեր գովազդելու կարիքը չի կարող առաջ գալ, մենք չենք կարող գովազդել պատվաստանյութը, որպեսզի խթանենք վաճառքը, քանի որ ի սկզբանե վաճառք չի նախատեսվում: Լինում են հանրային առողջապահական հարցերի քննարկումներ, Հայաստանը լավ ցուցանիշներ ունի իմունիզացիայի մասով, որը պահպանելու համար իրազեկվածության կարիք ունի, փոփոխությունը չի ենթադրում դեղատնից գնվող դեղորայքի վաճառքի խթանում, ուղղված է լինելու հանրային իրազեկում իրականացնելուն»:

Պատգամավորներն ասել են, որ այս ամենը կարելի է սոցիալական գովազդի տրամաբանության մեջ իրականացնել ու կարիք չկա դեղի անուն նշել:

Ավանեսյանը, սակայն, ընդդիմացել է՝ ասելով, որ վերջին դեպքերը ցույց են տալիս, որ մարդիկ ուզում են լսել ամբողջական ինֆորմացիա ոչ թե իմունականխարգելման մասին, այլ դեղերի:

Արձագանքելով՝ Զեյնալյանը նշել է.

«Բնականաբար, պարզ է՝ նախագծի պատճառը որտեղից է գալիս, լավ հասկանում ենք»:

Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը հավելել է.

«Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բացահայտ լոբբինգ անելու, որի դեպքում որևէ զարգացած երկրում առողջապահության լիազոր մարմինը կունենա շատ լուրջ խնդիրներ, ինչո՞ւ է մեզ պետք դեղատոմսով տրվող չվաճառվող դեղերի մասին խոսել, անուն տալ: Ես դրա կարիքը իրականում չեմ տեսնում, պետք չի տալ այդ անունը, էստեղ ես տեսնում եմ կոռուպցիոն ռիսկ, տեսնում եմ լոբբինգ, որն ինձ տանում է ուրիշ տեղ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP