Լցվեց հույսով և հանգիստ սրտով հեռացավ մեզանից. մահացել է Հակոբ Արշակյանի հայրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

Լցվեց հույսով և հանգիստ սրտով հեռացավ մեզանից. մահացել է Հակոբ Արշակյանի հայրը

16:12 05.11.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում հոր լուսանկարներն է հրապարակել և հուշեր ներկայացրել՝ տեղեկացնելով, որ հայրը մահացել է:

«Ուզում եմ ձեզ մի փոքր պատմել հայրիկիս մասին։

Հայրիկս իրենց գյուղի առաջին ուսանողն էր։ 1969 թվականին ընդունվեց Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի բաժինը։ Իր կյանքի երկրորդ տասնամյակում արդեն Երևանի ամրանների գործարանի գլխավոր կոնստրուկտորն էր՝ երիտասարդ, ստեղծագործ, նորարար, եռանդով լի։ Բազմաթիվ գյուտերի ու նորարարությունների հեղինակ, անվերջ ճանապարհորդում էր, սովորեցնում ու սովորում։ Նրա նման մարդկանց շնորհիվ Հայաստանը Խորհրդային վերջին տարիներին դարձավ արդյունաբերական, արտադրող, հզոր մի երկիր։

88-ի առաջին իսկ օրերից նա միացավ շարժմանն ու այլևս երբեք չբաժանվեց ազատության, անկախության, արդարության սկզբունքների համար իր պայքարից։ Շարժման օրերին ինձ նստեցնում էր ուսերին ու տանում մարդկանց ծովի խորքերը, այսօրվա նման հիշում եմ այն օրը, երբ «Ղարաբաղ» կոմիտեի ազատված քաղբանտարկյալներին բերեցին հրապարակ՝ ուսերի վրա։

«Ես վերջին արտագաղթողը կլինեմ Հայաստանից», հաճախ կարելի էր լսել նրա պատասխանը 90-ականներին արտերկրյա բազմաթիվ ընկերություններից հնչող աշխատանքի առաջարկներին և ընկերների ու բարեկամների հորդորներին՝ դուրս գալ Հայաստանից իր մասնագիտական կարողություններն օգտագործել դրսում։

Մի օր շատ տխուր եկավ տուն, «Չընդունեցին» ասաց։ Վազգենի կոչին արձագանքելով գնացել էր անդամագրվելու «Մահապարտների» ջոկատին։
– Քանի՞ երեխա ունես,- հարցրել էր Վազգենը։
– Երեք որդի։
– Ցավում եմ, բայց մենք քեզ չենք կարող ընդունել մեր շարքերը, դեռ երեք զինվոր ունես մեծացնելու։

Հայրս, մի խումբ ընկերների հետ լծված էր զենքերի արտադրության գործին։ Դրա մասին մենք իմացանք տարիներ հետո։

Հայրիկս մեր բարեկամներից ու ընկերներից տասնյակ մարդկանց համոզեց գնալ ու սովորել համալսարաններում, նրանց հետ մաթեմատիկա պարապեց, և բոլորն էլ հաջողեցին։ Նրա ուսանողներից ամենածույլը ես դուրս եկա՝ հավաքելով ընդամենը 15,5 միավոր, այդ միավորը բավարար չեղավ իմ ուզած բաժինն ընդունվելու համար։ Հայրս չէր հավատում, որ ես կարող էի այդքան վատ հանձնել քննությունը, ամեն կերպ պատճառաբանություն էր գտնում ինձ համար, փորձում էր ինձ օգնել հոգեբանորեն․ «Տղաս, հավանաբար քեզ լավ չես զգացել քննության ընթացքում»։

Քանի որ գյուտարար էր, ստեղծեց բազմատեսակ արտադրական սարքեր, որոնք 90-ականներին, աղքատությունից դուրս բերեցին ոչ միայն մեր ընտանիքը, այլ նաև տասնյակ այլ ընտանիքներ, որոնք այդ սարքերով կարողանում են այնպիսի արտադրանք ստանալ, որը զրոյից շուկա մտնելու հնարավորություն էր տալիս։ Նրա սարքերը կարճ ժամանակում շուկայից դուրս մղեցին թուրքական նմանատիպ սարքերը։ Մինչև օրս էլ նրա սարքերը չեն փչանում, արտադրական հրաշքներ են գործում և մրցակիցը չունեն։ Հայրիկի արտադրած սարքերը մինչև օրս էլ գործում են Փարիզից մինչև Միլան, Մոսկվայից մինչև Լոս Անջելես։ Նրա համար անհնարին խնդիր չկար, նրա ձեռքերը հրաշքներ էին գործում, աշխատում էր միայն սիրով, եթե ի սկզբանե մարդը կամ աշխատանքը դուրը չեին գալիս, ոչ մի գումարի դիմաց գործը չէր սկսի։

Հայրս չէի սիրում բանակցել, առևտուրը իր աշխատանքի ամենատհաճ մասն էր, նա սիրում էր տեսնել իր սարքերն աշխատելիս, արժեք ստեղծելիս, մարդկանց հոգսերը թեթևացնելիս՝ ֆերմերից մինչև հրուշակագործ, մսամթերք արտադրողից մինչև առևտրական։ Հաճախ անձամբ գնում էր տեսնելու և համոզվելու, որ սարքը ճիշտ են աշխատեցնում, որ ծառայում է իր նպատակին։ Երթևեկելիս սիրում էր նշել․ «Այստեղ իմ սարքերն են աշխատում, երկուսը գնեցին, հրաշալի մարդիկ են»։ Հայրս սիրում էր կրկնել, որ իր հայրը՝ Հակոբը, սովորական պահակ էր ու այգեպան։ Երբեք թույլ չէր տալիս գոռոզանալ հաջողությամբ, բոլոր աշխատողներին՝ բանվորից մինչև տնօրեն, վերաբերվում էր հարգանքով, համեստությունը, ազնվությունն ու արդարությունը իր ուղենիշներն էին։

Հայրիկս մասնակցեց իր պետության գիտական ու արդյունաբերական զարգացմանը, մասնակցեց Անկախության շարժմանը, Արցախյան պատերազմի հաղթանակին, մասնակցեց Հեղափոխության վերջնական հաղթանակին, հպարտացավ, նորից լցվեց հույսով, որ իր այդքան սիրած Հայրենիքը մի հզոր պետություն պիտի դառնա, և հանգիստ սրտով հեռացավ մեզանից։

Հայրիկս ցանկացավ, որ մենք իր համար շատ չանհանգստանանք, ասաց, որ շատ է սիրում բոլորիս և ասաց, որ ցանկանում է Տուն գնալ։

Հայրիկիս հոգեհանգիստը տեղի կունենա այսօր(5 նոյեմբեր)՝ ժամը 18:00-21:00, Փարաքարի Սբ․ Հարություն եկեղեցում, իսկ թաղման արարողությունը տեղի կունենա վաղը՝ ժամը 13:00-ին՝ նույն եկեղեցուց»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

23:59 27.07.2025

Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համար

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

23:52 27.07.2025

Սլովակիայում ինքնաթիռ է կործանվել

Սլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

23:43 27.07.2025

Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացուն

Հուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

23:28 27.07.2025

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարել

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

23:08 27.07.2025

ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համար

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

22:50 27.07.2025

ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտում

Չինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...

BACK_TO_TOP