16:51 05.11.2019
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրում և կոմբինատում իրականացրած զննման արդյունքում խախտումներ է արձանագրել և վարչական տուգանքի ենթարկել ՓԲԸ-ի տնօրեն Անդրեյ Սինյակովին, հայտնում է «Էկոլուր»-ը:
Տեսչական մարմինը սույն թվականի հուլիսի 2-ին վարչական վարույթ էր հարուցել՝ պարզելու «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների պահպանումը: Վարչական վարույթի համար հիմք էին հանդիսացել 2019 թ. հունվար-մայիս ամիսներին «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում տեղի ունեցած 6 դժբախտ դեպքերը, որոնց արդյունքում աշխատողները ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վարչական վարույթի արդյունքի մասին լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը 24.10.2019թ. թիվ 01/9450-19 նամակով հայտնել է.
«Հարուցված վարչական վարույթի շրջանակներում տեսչական մարմնի մասնագետների կողմից 2019թ-ի հուլիսի 8-ից մինչև հուլիսի 17-ը «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Ագարակ համայնքում շահագործվող հանքավայրում և հարստացուցիչ ֆաբրիկայում իրականացվել է զննում:
Զննման արդյունքում արձանագրված խախտումները վերացնելու համար «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրեն Անդրեյ Սինյակովի 08.08.2019թ. տրվել է կարգադրագիր: Ներկայումս կարգադրագրով սահմանված ժամկետներում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներկայացվում են կարգադրագրով տրված առաջադրանքների վերացման փաստը հավաստող փաստաթղթերը (լուսանկարներ, հրամաններ, գնման ակտեր, պայմանագրեր և այլն):
Միաժամանակ տեղեկացնում եմ նաև, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը, որպես խախտում թույլ տված անձ, ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 21-ի N 51-Ն (ԷկոԼուր՝ «Բաց եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշում) և ՀՀ կառավարության 2009 թ. հոկտեմբերի 29-ի N 1277-Ն (ԷկոԼուր՝ «Օգտակար հանածոների ջարդման, տեսակավորման և հարստացման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշում) որոշումների պահանջները խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համաձայն ենթարկվել է վարչական տուգանքի»:
23:59 27.07.2025
Մեծ Բրիտանիան սկսել է անօդաչու օդապարիկների մշակումը հետախուզության համարՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու աերոստատներ հետախուզական առաքելություններ իրականացնելու համար, ասվում է երկրի պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հրապարակման մեջ։ «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մշակում է անօդաչու բարձր բարձրության օդապարիկների հնարավորությունները՝ հետախուզական, հսկողության և հետախուզական առաքելություններ իրականացնելու համար՝ ամրապնդելով ազգային անվտանգությունը և իրականացնելով կառավարության «Փոփոխությունների ծրագիրը», – ասվում է Պաշտպանության նախարարության կայքում տեղադրված հայտարարության […] ...
23:52 27.07.2025
Սլովակիայում ինքնաթիռ է կործանվելՍլովակիայի հարավ-արևմուտքում ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է Սլովակիայի ոստիկանությունը Facebook սոցիալական ցանցում։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Նովե Զամկի շրջանի Տվրդոշովցե գյուղում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները հայտնաբերել են 81-ամյա օդաչուի մարմինը՝ առանց կյանքի նշանների: Մասնագետները պարզում են ինքնաթիռի կործանման պատճառները։ ...
23:43 27.07.2025
Փրկարարներն օգնության են հասել ոտքը վնասած քաղաքացունՀուլիսի 27-ին, ժամը 18:45-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղի մոտակայքում՝ Ծաղկունյաց լեռնաշղթայի Շողակաթ լեռնագագաթից իջնելիս, քաղաքացին վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ ...
23:28 27.07.2025
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Գազայի հարցում դադարը անբավարար է համարելՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին Իսրայելի կողմից Գազայում ռազմական գործողությունների դադարեցումը անվանել է անբավարար, քանի որ այն չի կարողանում «մեղմացնել տառապողների կարիքները»։ Համապատասխան հայտարարություն է հրապարակվել Արտաքին գործերի նախարարության կայքում։ «Մարդասիրական օգնության մատակարարումը թույլատրելու համար Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ժամանակավոր դադարեցման մասին հայտարարությունը կարևոր է, բայց վաղուց էր սպասվում։ Միայն այս հայտարարությունը չի […] ...
23:08 27.07.2025
ՄԱԿ-ը պնդել է, որ Գազայի հատվածում սնունդը բավարար է երեք ամիս բնակչությանը կերակրելու համարՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը (WFP) ողջունել է ԳՂազայում մարդասիրական դադարը՝ նշելով, որ կա բավարար սնունդ անկլավի բնակչությանը երեք ամիս կերակրելու համար։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) կիրակի օրը հայտարարեցին, որ Մոսկվայի ժամանակով 10:00-20:00-ն ամեն օր «մարտավարական դադար» կսահմանեն Գազայի հատվածի մի քանի շրջաններում։ «WFP-ն ողջունում է Իսրայելի կողմից մարդասիրական դադարներ իրականացնելու պատրաստակամության մասին լուրը։ WFP-ն տարածաշրջանում […] ...
22:50 27.07.2025
ԱՄՆ-ը առաջատարն է արհեստական ինտելեկտի ոլորտումՉինաստանի գիտատեխնոլոգիական տեղեկատվության ինստիտուտի և Պեկինի համալսարանի կողմից կազմված «Արհեստական բանականության գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցի համաձայն՝ Միացյալ Նահանգները աշխարհում առաջատարն է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում՝ երկրորդ տեղում Չինաստանը, իսկ երրորդում՝ Մեծ Բրիտանիան։ Զեկույցը ներկայացվել է Շանհայում կայացած Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում։ Դրա հեղինակները ուսումնասիրել են 46 երկիր՝ հիմնվելով հինգ չափանիշների վրա. հիմնական աջակցություն, ռեսուրսներ և […] ...