17:56 05.11.2019
Նոյեմբերի 5-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա են եղել ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, տարածքային վարչությունների, բաժինների պետեր ու միջին խմբի ծառայողներ։
Արման Սարգսյանը, ողջունելով ներկաներին, խոսել է նախորդ օրը ոստիկանների կողմից կաշառք ստանալու դեպքի մասին։ Նա նշել է, որ ոստիկանությունը շարունակելու է ինքնամաքրման գործընթացը։ Բազմիցս է հայտարարվել, որ ոստիկանությունում հանդուրժողականություն չի լինելու կոռուպցիոն ցանկացած դրսևորման հանդեպ։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ օրենք խախտած յուրաքանչյուր ծառայող հայտնաբերվելու և ենթարկվելու է պատասխանատվության։
Շարունակելով կոռուպցիայի դեմ պայքարի թեման՝ Արման Սարգսյանը հորդորել է ոստիկանության ստորաբաժանումներին ակտիվացնել աշխատանքը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ բացահայտելու ուղղությամբ։
Խոսվել է հանցագործությունների շարժընթացի ու բացահայտումների դինամիկայի մասին։ Արման Սարգսյանը մտահոգություն է հայտնել որոշ հանցատեսակների աճի համար և դրանց կանխման ու բացահայտման համար տվեց կոնկրետ ցուցումներ։
Քննարկելով քաղաքացիներին մատուցող ծառայությունների մասին հարցեր՝ Արման Սարգսյանը Ճանապարհային ոստիկանության ու անձնագրային և վիզաների վարչության ղեկավար կազմին հորդորել է լինել կարգապահ ու քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություն։
Մարզ առ մարզ քննարկվել է օպերատիվ իրավիճակը, կոնկրետ դեպքերով տրվել են հանձնարարականներ։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ապօրինի ծառահատումների դեպքերը կանխելու, ինչպես նաև բացահայտելու ուղղությամբ հանձնարարել է ոստիկանության մի շարք ստորաբաժանումների շարունակել համագործակցված աշխատանքը՝ ներգրավելով նաև ոստիկանության այլ ծառայությունների աշխատակիցներին։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանության գրագրությանը, օպերատիվ ծառայությանը, նյութատեխնիկական ապահովմանն ու կարգապահությանը վերաբերող խնդիրներ և այլ հարցեր։
17:27 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 52-ամյա տղամարդը հայտնաբերվել էՀունիսի 3-ին հաղորդվել էր 1973 թվականին ծնված, Գյումրու բնակիչ Արմեն Հ․-ի անհետ կորելու մասին։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տղամարդը հունիսի 8-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերվել և ներկայացվել է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական […] ...
17:20 09.06.2025
Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերություններըԵրևանի քաղաքապետարանը նամակ է ուղարկել կառավարությանը և Ջրային կոմիտեին՝ առաջարկելով վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագրային հարաբերությունները: Այս և այլ թեմաների մասին զեկուցել են այսօրվա գործակարգավարականի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:14 09.06.2025
Կապանի համայնքային ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 5-ին՝ ժամը 8-ին, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել Կապան քաղաքի բնակիչ 55-ամյա տղամարդը, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու […] ...
17:08 09.06.2025
Զինապարտության օրենք, կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար. Հեռանկար բանավեճԶինվորական ծառայության մասին օրենքում առաջարկվող վիճելի փոփոխությունները շարունակում են հանրային ուշադրության կենտրոնում լինել: Կաշառքի օրինականացո՞ւմ, թե՞ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց: Բանակը հարստացնելու շա՞նս, թե՞ զինված ուժերը վարկաբեկելու գործիք: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել «Անվտանգային քաղաքականության» հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Հայաքվե» միավորման խորհրդի անդամ, ռազմաարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:00 09.06.2025
27 հազար 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 27 հազար 365 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1696 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +143 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...