Նվեր-կիթառ, աճուրդի հանված կախազարդ … կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Նվեր-կիթառ, աճուրդի հանված կախազարդ … կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարեգործական գալա-ընթրիքը

15:17 09.11.2019

Կայացել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը: Ստեղծման օրվանից հիմնադրամն օգնել է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 18 տարեկան 240 երեխաների, նրանց բուժման համար հանգանակել ու տրամադրել շուրջ 270 մլն դրամ: Հերթական ընթրիքի նպատակն էր դոնորներին և գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամի ծրագրերին աջակցած բարերարներին ներկայացնել հաշվետվություն կատարած աշխատանքի մասին, ներկայացնել ապագա ծրագրերն ու իրականացնել բարեգործական դրամահավաք:

13-ամյա Արկադի Մելքոնյանը մի քանի երաժշտական գործիքի է տիրապետում՝ կիթառ, շվի, դաշնամուր … 9 տարեկանից հաճախել է կիթառի դասընթացների, կարճ ժամանակ անց լավ տիրապետել ու կրթությունը շարունակել երաժշտական դպրոցում:

Արկադին այն պատանին էր, ում մեկ ամիս առաջ խոստում էր տվել«Ջոեֆ Ջիփսի Քինգս Ֆեմիլի» խմբի երգիչ Ջոեֆ Ֆարգիերը, երբ այցելել էր պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներին: Այստեղ նա համերգով էր հանդես եկել, զրուցել փոքրիկների հետ և երբ իմացել էր Արկադիի ունակությունների մասին, խոստացել էր իր կիթառը նվիրել նրան:

Մեկ ամիս անց հայտնի երաժիշտն ու պատանին դարձյալ հանդիպում են, տարբեր լեզուներով են խոսում, բայց սա չի խանգարում երաժիշտներին հասկանալ միմյանց:

«Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ ու մասնակցում եմ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի այս միջոցառմանը, ես խոստացել էի, որ կիթառ պետք է նվիրեմ տղային: Ծրագրեր ունեմ օգնելու ամբողջ աշխարհի այն երեխաներին, ովքեր ունեն խնդիր: Բոլոր արտիստներին պետք է ընդգրկել այս ծրագրում, որպեսզի կարողանանք երաժշտության միջոցով օգնել այս երեխաներին»,- ասաց Ֆարգիերը:

Եվս մեկ երեխայի ժպիտ պարգևելու ցանկությամբ ընթրիքին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ:

ՀՀ-ում տարեկան գրանցվում է քաղցկեղի 8500 նոր դեպք, որից 80-100-ը երեխաների մոտ, այս հիվանդությունից տարեկան մահանում է 5500 մարդ: Եթե Հայաստանում այն համարում են դատավճիռ, ապա ամբողջ աշխարհում հիվանդության ընկալումը բոլորովին այլ է: Սրանում համոզվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը այցելել է տարբեր երկրների բազմաթիվ արյունաբանական կլինիկաներ ու բոլորովին այլ պատկերի ականատես եղել, ներկաներին պատմեց այդ մասին:

Կան բոլոր նախադրյալները, նաև մարդիկ, ովքեր պատրաստ են ևս մեկ կյանք փրկելու գործում իրենց լուման ներդնել: Աննա Հակոբյանը դա անում է՝ աճուրդի հանելով իր սիրելի զարդերից մեկը:

Փոխարենը առատաձեռնությունը կարող է նվիրաբերության բերկրանք պարգևել, ընդգծում է Աննա Հակոբյանը՝ ներկայացնելով հիմնադրամի նպատակները. դրանցից մեկը հյուրատան կառուցումն է այն ընտանիքների համար, որոնք մարզերից են երեխաներին բերում բուժվելու, երկրորդը պալյատիվ բաժանմունքի ստեղծումն է:

«Ազնավուր հիմնադրամի» անունից Քրիստինա Ազնավուրը 10 միլիոն դրամ է նվիրաբերում «Ժպիտների քաղաք» հիմնադրամին, իր խոստումը կատարում է նաև Ջոեֆ Ֆարգիերը:

Գալա-ընթրիքին Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին է նվիրել իր կիթառը։ Վերջինս, շնորհակալություն հայտնելով նվերի համար, Ֆարգիերին է նվիրել հայկական դուդուկ։

Եվս մեկ կիթառ խմբի անդամների ստորագրությամբ հանվել է աճուրդի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP