21:52 09.11.2019
Այսօր լրանում է 30 տարին այն օրվանից, երբ ընկավ Բեռլինյան պատը: Այդ օրը հարյուր հազարավոր գերմանացիներ շարժվեցին դեպի քաղաքի արևմտյան և արևելյան հատվածները բաժանող սահմանը, որը ԳԴՀ-ում անվանում էին հակաֆաշիստական պաշտպանություն, իսկ Արևմտյան հատվածում՝ ամոթի պատ: Պատմության մեջ բեռլինյան պատը մնաց որպես սառը պատերազմի ու երկաթյա վարագույրի տեսանելի խորհրդանիշ:
1989 թվական, նոյեմբերի 9-ը, արևելյան Բեռլին: Այս կադրերին նախորդող րոպեներին հեռուստատեսության ուղիղ եթերում ԳՖՀ կառավարության ներկայացուցիչ Գյունտեր Շաբովսկին հայտարարեց՝ բոլոր ցանկացողներն անարգել կարող են հատել սահմանը, անցնել քաղաքի արևմտյան հատվածը:
Հարյուր հազարավոր գերմանացիներ շարժվեցին դեպի Բեռլինյան պատը: Սահմանապահները, որոնք դեռ ոչ մի հրահանգ չունեին սահմանը բացելու մասին, փորձեցին դիմադրել, բայց անօգուտ: Քաղաքում իրադրությունը դուրս եկավ վերահսկողությունից: Շուրջ 30 տարի Բեռլինի երկու հատվածները բաժանող պատը կամ Եվրոպայի դեմքի ամոթալի սպին, ինչպես հետո պիտի անվանեին, քանդվեց:
Հաջորդ 3 օրվա ընթացքում արևելյան Գերմանիայից դեպի արևմտյան հատված այցելեց ավելի քան 3 միլիոն մարդ: Դեկտեմբերի 22-ին բացվեցին Բրանդենբուրգյան դարպասները: Ականատեսները մինչև հիմա էլ դժվարությամբ են առանց արցունքների հիշում այդ օրը: Շատ կաևոր մի բան էր փոխվել աշխարհում: Ինչ-որ ճակատագրական մի բան՝ ոչ միայն Գերմանիայի բնակիչների, այլև ամբողջ աշխարհի կյանքում:
Մեկ գիշերում քարուքանդ եղավ 3 տասնամյակ Եվրոպան Ռուսաստանից բաժանող երկաթե վարագույրը, Արևելքի և Արևմուտքի, ինչպես խորհրդային դասագրքերում էին բնութագրում ՝ փտող կապիտալիզմի և ծաղկող սոցիալիզմի հակադրության տեսանելի խորհրդանիշը: Ի՞նչ էր դա ի վերջո պատահականությո՞ւն, թե՞ դեպքերի տրամաբանական զարգացում՝ հետահայաց վերհիշենք դեպքերի ժամանակագրությունը:
Հետպատերազմյան Գերմանիա, 1945 թվական: Պարտված երկիրը բաժանվում է 4 մասի, արևելյան հատվածը բաժին է հասնում Սովետական Միությանը, իսկ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Ամերիկային՝ Գերմանիայի արևմյան հատվածը:
Բեռլինը ևս բաժանվում է 4 մասի և դառնում սառը պատերազմի թատերաբեմ: Առաջին հակասությունը սոցիալիստական և իմպերիալիստական ճամբարների միջև տեղի է ունենում 1948 թվականի հունիսին: Արևմտյան երկրները, առանց համաձայնեցնելու Սովետական ղեկավարության հետ, իրենց հատվածում դրամական ռեֆորմ են անցկացնում՝ ներմուծում են գերմանական մարկ: Մինչ այդ, ամբողջ երկրում շրջանառվում էր ռեյխսմարկը: Դրանից հետո հին փողը մնում է միայն Արևելյան Գերմանիայի տարածքում և դառնում գրոշի պես անարժեք: ԽՍՀՄ-ը պատասխանում է սեփական դրամական ռեֆորմով և արգելափակում սահմանն արևմտյան հատվածի հետ: Արևմտյան հատվածում կազմավորվում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը: Ի պատասխան՝ 1949 թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ը կազմավորում է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը: Երկու Գերմանիաների միջև սահմանն այդ ժամանակ համեմատաբար ազատ էր:
Բեռլինի փողոցներով ու տների միջով անցնում էր 164 կմ-անոց բաժանարար գիծ: 81 անցակետ կար փողոցներում, մետրոյի 13 կայարան, որոնք ապահովում էին ելումուտը քաղաքի արևմտյան և արևելյան մասերի միջև: Օրական մոտ 500 000 մարդ էր անցնում քաղաքի այս ու այն կողմը: Շատերը մեկընդմիշտ տեղափոխվում էին արևմտյան հատված բնակվելու և աշխատելու, քանի որ այնտեղ աշխատավարձն ու կենսամակարդակը անհամեմատ բարձր էին:
1960 թվականին հակամարտությունը երկու Գերմանիաների միջև խորանում է: ԳՖՀ-ն դադարեցնում է առևտուրը արևելյան հատվածի հետ: Դա տնտեսական պատերազմի սկիզբն էր: Պատերազմ, որը հետո պետք է վերաճեր քաղաքական հակամարտության: Ճգնաժամը խորանում էր նաև երկու ռազմաքաղաքական բլոկներում ՝ ՆԱՏՕ-ում և Վարշավայի պայմանագրի անդամ երկրներում: 1961 թվականի օգոստոսին ԳԴՀ-ի առաջնորդ Վալտեր Ուլբրիխտը պաշտոնապես թույլտվություն է ստանում ԽՍՀՄ-ից և Վարշավյան պայմանագրի անդամ երկրներից ՝ փակել սահմանը արևելյան կողմից: Որոշվում է երկու Գերմանիաները վերջնականապես բաժանել իրարից:
1961 թվականի օգոստոսի 13-ի շաբաթ լույս կիրակի Բեռլինի բնակիչները տեսան, որ քաղաքը բաժանող սահմանին փշալարեր ու զինված սահմանապահներ են հայտնվել: Սկսվեց Բեռլինի պատի շինարարությունը: 3.5 մետր բարձրությամբ, բարդ ու բազմաշերտ պաշտպանությամբ բետոնե պատը խզեց անգամ հարազատների միջև կապերը: Արգելվում էր որևէ շփում պատի այս ու այն կողմում՝ նվերներ կամ նամակներ փոխանցել, անգամ ձեռքով իրար ողջունելը: Բեռլինյան պատի գոյության 28 տարվա ընթացքում ԳԴՀ-ից ԳՖՀ փախել է 5075 մարդ: 574-ը համարվել է դասալիք, քանի որ եղել են զինծառայողներ:
BBC-ի տվյալներով՝ սահմանը խախտելու ժամանակ սպանվել է 1245 մարդ: Սահմանախախտներին կրակելու հրամանը չեղարկվել է միայն Բեռլինյան պատի անկումից մեկ տարի առաջ:
12 հունիսի 1987 թվական: Պատմական օր Գերմանիայի և ողջ աշխարհի համար: Միացյալ Նահանգների նախագահ Ռոնալդ Ռեյգանը Բեռլինի 750- ամյակին նվիրված պատմական ելույթ է ունենում Բրանդենբուրգյան դարպասների մոտ:
«Պարոն Գորբաչով, եթե Դուք խաղաղություն եք փնտրում աշխարհում և ուզում եք որ Արևելյան Եվրոպան ու ԽՍՀՄ-ը բարգավաճեն՝ բացեք այս դարպասները, քանդեք այս պատը»,- ասաց Ամերիկայի 40-րդ նախագահն իր ելույթում:
1990-ին մի քանի ամսվա ընթացքում Բեռլինյան պատը գետնին հավասարեցվեց: Միայն մի քանի կտորներ պահպանեցի որպես հիշատակ հաջորդ սերունդների համար: Գերմանացիները տարբեր գործիքներով զինված ու աննկարագլերի եռանդով քանդեցին այդ պատը, որը երեք տասնամյակ բաժանել էր իրենց: Մինչև այժմ գերմաներենում անգամ հատուկ բառ կա ՝ պատը քանդողներին ասում են պատի փայտփորիկներ՝ Mauerspecht:
Բեռլինյան պատի վերջին զոհը 14 տարեկան մի տղա էր, որը 1990 թվականի օգոստոսին փորձել էր մի կտոր պոկել պատից որպես հուշանվեր, պատը քանդվեց, տղան մնաց փլատակներում: Իսկ Բեռլինյան պատի փլուզումից տասնամյակներ անց Գերմանիայում շարունակում էին դատապարտել այն մարդկանց, որոնք մեղավոր էին սահմանը խախտած մարդկանց մահվան համար։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...