Գույնի հոգեբանություն. ի՞նչ է պատմում կապույտ հագուստը մեր մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Գույնի հոգեբանություն. ի՞նչ է պատմում կապույտ հագուստը մեր մասին

13:00 17.11.2019

Գույները, որոնցով մենք շրջապատում ենք մեզ, ոչ միայն ազդում են մեր տրամադրության, հոգեվիճակի վրա, այլև կոնկրետ մեսիջ, ասելիք ունեն շրջապատին: Ուզենք, թե չուզենք, մեր հագուստով, հագուստի ոճով և գույներով մենք «պատմում ենք» մեր բնավորության մասին:

Եվ այսպես՝ պայծառ երկնքի, լազուր ծովի, անծայրածիր օվկիանոսի գույնը՝ կապույտը, մեր հագուստներում, ի՞նչ է պատմում այն մեր մասին:

Կապույտը համարվում է սևի «հեռավոր» բարեկամը, ուստի ունի թե՛ առավելություններ, թե՛ թերություններ: Մի կողմից՝ կապույտը խաղաղության գույն է, հանգստացնող, անգամ ապաքինող ազդեցություն ունի: Իզուր չէ, որ հոգեբանները ննջարանների համար խորհուրդ  են տալիս կապույտը՝ որպես ամենաօպտիմալ գունային լուծում:

Հոգեբանության մեջ համարվում է, որ կապույտը սիրող մարդիկ կշռադատված են և զսպված, կարողանում են «տասը չափել, մեկ կտրել»: Այդպիսի մարդկանց պարզապես անհնար է հունից հանել, նրանք սիրով փոխզիջման են գնում: Բայց կապույտն ունի նաև «հակառակ» կողմ:

Կրկին հոգեբանությունը դիմենք՝  հոգեբաններն ասում են՝ կապույտի սիրահարները ընկճախտի հակվածություն ունեն, մելանխոլիկ են և քիչ շփվող: Ու հակառակը, եթե  ինչ որ մեկը դիտավորյալ խուսափում է կապույտ գույնից, նշանակում է՝ նաև անհանգիստ բնավորություն ունի, ձգտում է փոփոխությունների, իմպուլսիվ է, խուսափում է միապաղաղ առօրյայից ու անփոփոխ աշխատանքից:

Ի՞նչ գույների հետ համադրել կապույտը

Կապույտը հագուստում նշանակում է փոխզիջում, հավասարակշռում՝ ոճի և միապաղաղության միջև: Կապույտն անփոխարինելի է առօրյա, գործնական և casual ոճերում: Կապույտը քմահաճ չէ, շատ հեշտ է նրա հետ այլ գույներ համադրելը: Բացի այդ, կապույտն ունի անթիվ երանգներ, որոնք երևակայությանը անսպառ հնարավորություն են տալիս: Օրինակ՝ կապույտ-սև մի քիչ պարզունակ համադրությունը անթերի է գործնական ոճում: Իսկ, օրինակ՝ ինդիգոն շքեղ տեսք ունի երեկոյան հավաքներում:

Սև և կապույտ

Versace осень-зима 2019, Christian Dior осень-зима 2019, Versace весна-лето 2020
Եթե սևը համարյա ամեն ինչի հետ համադրվում է, կապույտի դեպքում պետք է մի քիչ զգույշ լինել: Մուգ կապույտը կարող է տարրալուծվել սևի հետ, և կերպարը մռայլ կստացվի:  Ավելի լավ կլինի հակադիր գույներ գտնեք:

Կապույտ և կապույտ

Celine весна-лето 2020, Christian Dior осень-зима 2019, Christian Dior осень-зима 2019

Միատոն չէ. կապույտներն իրար  հետ իդեալական են «լեզու գտնում»:  Տեսեք, թե այս կերպարներում որքան կապույտ կա, ու որքան հետաքրքիր են բոլորն էլ:

Կապույտ ու սպիտակ

Chanel весна-лето 2020, Moscino весна-лето 2020, Moscino осень-зима 2019

Ամենաօրգանական համադրություններից  մեկը կապույտն է սպիտակի հետ՝ թարմ ու «աչք շոյող»: Սպիտակն ավելի վառ ու արտահայտիչ է դարձնում կապույտի երանգները: Նաև տեսեք, թե որքան թարմ ու ամառային են կապտա-սպիտակ գծերը, դրանք միշտ ասոցացվում են ծովի, նավերի ու ամառային հանգստի  հետ:

Կապույտ ու մոխրագույն

Michael Kors весна-лето 2020

Կրկին գրասենյակային հիանալի ու աչք շոյող համադրություն: Իբրև ապացույց՝ ահա մի քանի կերպար Michael Kors-ից: Կրկնօրինակեք, եթե կարող եք:

 Կապույտը կանաչի հետ

Michael Kors весна-лето 2020, Marc Jacobs весна-лето 2020, Dior осень-зима 2019

Եթե «կանաչ-կապույտ» համադրությունը մի քիչ ճչացող է, ապա մուգ կապույտը «կոտրած» կանաչի հետ բավական ոճային է ստացվում: Կրկին տեսնենք, թե Michael Kors-ը ինչպես է համադրել այդ գույները: Ստացված կերպարները բավական զուսպ են և կարող են անգամ գործնական հանդիպումների դեպքում հարմար լինել:

Կապույտ ու կարմիր

Moschino весна-лето 2020, Louis Vuitton весна-лето 2020, Miu Miu весна-лето 2020
Բարդ համադրություն է: Ակտիվ կարմիրը այնքան էլ չի  հարմարվում վառ կապույտի հետ:  Արդյունքում տպավորություն է, թե  կերպարը բաժանված է երկու մասի: Կապույտը կարմիրի հետ համադրելիս պետք է փորձել խամրած կարմիր: Եվս մի տարբերակում էլ՝ կարմիրը կարող է լինել մուգ կապույտ հագուստի համար շեշտադրում լինել:

Կապույտ ու դեղին

Հրաշալի համադրություն. կապույտն ու դեղինը վաղուց են իրար «սիրահարված», ընդ որում՝ սիրահարված են համարյա բոլոր երանգները մեկը մյուսին: Սա այն դեպքն է, երբ վստահ կարելի է ասել՝ համադրեք, որքան սիրտներդ  ուզում է՝ թե՛ casual, թե՛ երեկոյան հանդիսավոր իրադարձությունների ժամանակ:

Կապույտը դեղինի հետ միշտ թարմ է ու աչք  շոյող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP