«ՀՀ-ն ջրային ոլորտում ձգտում է լավագույն արդյունքների». Արծվիկ Մինասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

«ՀՀ-ն ջրային ոլորտում ձգտում է լավագույն արդյունքների». Արծվիկ Մինասյան

12:24 05.12.2017

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արևելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+)  Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին: 

Նախարար Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ձգտում է ջրային ոլորտի կառավարման բնագավառում հասնել լավագույն արդյունքների և այդ առումով կարևորել է դրան ուղղված Եվրամիության աջակցության ծրագիրը: Նախարարը մեկնարկող ծրագիրը դիտարկել է նոյեմբեր ամսին Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի ստորագրման համատեքստում, որում  շրջակա միջավայրի պահպանությունը և հատկապես  ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առանցքային հարցեր են: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ոլորտում իրականացվում են նաև այլ աջակցության ծրագրեր և խնդիր կա դրանք համադրել մեկ ամբողջության մեջ` ծրագրից առավելագույն արդյունք ստանալու համար:

Դրա համար անհարժեշտ է դիտարկել ջրային ոլորտի բոլոր բաղադրիչները` հաշվառուման, գնահատման, մոնիթորինգի կարողությունների հզորացումը, կատարյալ ջրավազանային կառավարման պլանների մշակումը, Սևանա լճի ինքնատիպ և արժեքավոր ջրային էկոհամակարգի պահպանությունը, ձկնաբուծական տնտեսությունների համար Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից տարեկան մոտ 800 մլն մ³ ծավալը ոռոգման երկրորդական նպատակով օգտագործման անհրաժեշտությունը, ջրատար համակարգերի կատարելագործումը:

Մայքլ Սուտերը նկատել է, որ ծրագիրը ԵՄ արևելյան գործընկերության երկրների շրջանակներում է իրականացվում  և հանդիսանում է նախորդ ծրագրերի շարունակությունը: Նախորդ ծրագրերը իրականացրել են միջազգային խորհրդատվական կազմակերպությունները` հատկացնելով տեխնիկական աջակցություն, այս դեպքում Եվրամիության երկրներն են դրանք իրականացնում, որպես երկրների  միջև գործընկերային հարաբերություն: Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարը նախապատրաստական փուլում հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը բարձր է գնահատել, ինչը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքը

19:00 02.05.2025

Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքը

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

18:54 02.05.2025

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը

Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

18:44 02.05.2025

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

18:35 02.05.2025

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

18:27 02.05.2025

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

18:19 02.05.2025

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...

BACK_TO_TOP