00:15 12.11.2019
Ղազախական «Ակտոբեց» հեռացած Մարկոս Պիզելին ավարտել է կարիերան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին 35-ամյա կիսապաշտպանը հայտնել է Topsports.am-ի հետ զրույցում:
«Ես արդեն տեղեկացրել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ այլևս չեմ խաղալու Հայաստանի ազգային հավաքականում: Այժմ գտնվում եմ լավ մարզավիճակում, լիովին վերականգնվել եմ վնասվածքից: Ինձ շատ լավ եմ զգում:
«Ակտոբեից» հեռանալու որոշումը դժվար չստացվեց, քանի որ այս տարին ոչ միայն ինձ համար հաջող չէր, այլև ակումբի: Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունեմ և նաև կա ժամանակ մտածելու համար:
Տեսնում եմ, որ Հայաստանի առաջնությունը որոշակի առաջընթաց է գրանցել, բայց այն դեռ շատ հեռու է բարձրակարգ համարվելուց: Այնտեղ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ երիտասարդ խաղացողներին, որպեսզի կարողանան իրենց որակները ցույց տալ և առաջադիմել ավելի բարձրակարգ առաջնություններում խաղալու համար»,- զրույցում նշեց Մարկոս Պիզելին:
Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին 2008 թվականից է հանդես գալիս Հայաստանի հավաքականում, որի կազմում անցկացրել է 66 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: Նա չէր հրավիրվել Հայաստանի հավաքական, որն այս օրերին պատրաստվում է Հունաստանի (նոյեմբերի 15-ին) ու Իտալիայի (նոյեմբերի 18-ին) դեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին 2 տուրերի խաղերին:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...