19:49 12.11.2019
Գյումրու վերանորոգված փողոցներում վարորդները խախտում են երթևեկության կանոնները՝ գերազանցում են արագությունն ու անտեսում գծանշումները: Սրան նպաստում է նաև այն, որ փողոցներում բացակայում են ճանապարհային նշանները:«Ճանապարհային երթևեկության ազգային խորհուրդ» ՀԿ-ն է ուսումնասիրություններ կատարել Գյումրու փողոցներում ու իրականացրել նաև իրազեկվածության բարձրացման ակցիաներ: Արդյունքում կոնկրետ գործողություններ են նախատեսվել, որոնք Գյումրիում երթևեկությունը կդարձնեն ավելի անվտանգ:
Վերջին մեկուկես տարվա ընթացքում, ինչ Գյումրիում փողոցաշինական աշխատանքներն են, երթևեկությունն անկանոն է: Այն հատվածներում, որտեղ աշխատանքները դեռ ավարտված չեն, վարորդները ստիպված շրջանցում են, ճանապարհ գտնում՝ ով ինչպես կարող է:
Իսկ այն փողոցներում, որոնք արդեն բարեկարգ են, գերազանցում են արագությունը: Գծանշումներն արված են, բայց ճանապարհային նշաններ ու տեսախցիկներ չկան, ինչն էլ վարորդներին արագությունը գերազանցելու և խախտումներ կատարելու առիթ էր տալիս։
Արագության գերազանցումը միակ խախտումը չէ: Սայաթ Նովա, Գերցեն, Վ. Սարգսյան փողոցները, Հայուհու և Ազնավուրի հրապարակները գոտիավորված են, բայց վարորդներից շատերը, հատկապես վերադասավորման ու շրջադարձերի ժամանակ, խախտում են կանոններն ու չնախատեսված հատվածներում հատում գծանշումները՝ անգամ նախազգուշացնող լուսացույցների առկայության դեպքում:
«Երևանում դուք շատ քիչ կարող եք տեսնել, որ մեքենան խախտի այն գիծը՝ մինչև զեբրային հասնելը, որովհետև հստակ գիտի, որ կա տուգանք, Գյումրիում չկա, մենք կարող ենք ականատես լինել, որ մարդիկ անգամ կարմիրն անգամ դեռ չհանգած ու չփոխված կանաչի արդեն անցնում են խաչմերուկը՝ դրանով իսկ ստեղծելով երթևեկության վտանգավոր իրավիճակ»,- ասում է «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանը։
«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Գյումրու բոլոր կենտրոնական փողոցների երթևեկությունը: Պատկերն այսպիսին է, որ Գյումրիում վերանորոգված փողոցներում ճանապարհային նշանները բացակայում են, կամ դրանք երբեմն տեղադրված են լինում վարորդների համար ոչ տեսանելի հատվածներում։ Գյումրիում ինտենսիվ երթևեկությամբ փողոցներում նաև քիչ են կայանատեղիները, և մեքենաները կայանում են որտեղ պատահի, անգամ խաչմերուկներում, ինչը խոչընդոտում է երթևեկությանը։
Երթևեկության կանոնները խախտում են նաև հետիոտները: Ճանապարհն անցնում են չնախատեսված հատվածներում։ Ըստ Գյումրիում անցկացված ուսումնասիրության՝ պատճառը ստորգետնյա կամ վերգետնյա անցումների պակասն է և ոչ միայն դա:
Հետիոտների անվտանգությունն ապահովելու համար էլ Ճանապարհային ոստիկանությունը նախատեսում է Գյումրիում կրթական հաստատությունների մոտ սահմանված 40 կմ/ժ արագությունը 10-ով նվազեցնել: Այսինքն՝ այդ հատվածներում թույլատրելի արագությունը կլինի 30 կմ/ժ:
«Էստեղ խոսքն այն մասին է, որ 10 արագությունը տարբերություն է տալիս արգելակման ճանապարհում մեքենայի համար մինչև 10-15 մետր, 40 արագությունը եթե նվազեցնենք 30-ի, գրեթե 99 տոկոսով ապահովում է հետիոտների վրաերթի ենթարկվելու անվտանգությունը»,- նշել է Պողոս Շահինյանը։Երթևեկության կանոնակարգումը, ըստ մասնագետի, մեծապես կախված է փողոցների կահավորանքից։ Ճանապարհային ոստիկանությունն ու քաղաքապետարանը մինչև տարեվերջ տեղադրելու են հինգ հազար ճանապարհային նշաններ, նոր լուսացույցներ ու տեսախցիկներ։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...