10:40 12.11.2019
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է օրենքով պաշտպանել բաժնետիրական ընկերությունների գործադիր տնօրենների աշխատանքային իրավունքները։
Նա պարզաբանեց, որ ըստ գործող կարգավորումների՝ բաժնետերերի խորհուրդը ցանկացած պահի առանց պատճառի կարող է պաշտոնից ազատել ընկերության գործադիր տնօրենին։ Դա, սակայն, ըստ Պետրոսյանի, հակասում է աշխատանքային իրավունքների պաշտպանության գաղափարին։
Պատգամավորի ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել, որ բաժնետիրական ընկերության տնօրենին աշխատանքից ազատելիս նույնպես պետք է ունենալ հիմնավորումներ, որոնք հիշատակված են Աշխատանքային օրենսգրքում։ Պատգամավորը հիշեցրեց դրանցից մեկը․ աշխատակցին աշխատանքից կարելի է ազատել, եթե նա դրսևորել է աշխատանքային պայմաններին անհամապատասխանություն։
Պետրոսյանը հայտնեց, որ իր մտահոգությունը վերաբերում է պետական բաժնետիրական ընկերություններին, քանի որ դրանց տնօրեններին քաղաքական դրդապատճառներով կարող են ազատել աշխատանքից։
21:19 30.07.2025
Հանրապետության նախագահը Սյունիքում այցելել է զորամասՍյունիք մարզի այցի ընթացքում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է զորամաս, ծանոթացել զինծառայողների կեցության և զորամասի ընդհանուր պայմաններին։ Այցի շրջանակում Հանրապետության նախագահը պարգևատրել է ծառայության ընթացքում բարձր պատրաստականություն ցուցաբերած մի շարք զինծառայողների։ ...
21:17 30.07.2025
Մարատ Աճեմյանը վստահ հաղթանակ տարավ թուրք մրցակցի նկատմամբ և դարձավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԱթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 51 կգ քաշային Մարատ Աճեմյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Բրոնզի համար պայքարում Մարատը ժամանակից շուտ՝ 2,5 րոպեում բացարձակ առավելությամբ՝ 11-0, հաղթել է թուրք Փոլադ Կան Կարադենիզին։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանը երեկ նվաճել էր ոսկե մեդալ։ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես […] ...
21:10 30.07.2025
Պերուի իշխանությունները փակել են բոլոր նավահանգիստները ցունամիի սպառնալիքի պատճառովՊերուի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել բոլոր նավահանգիստները՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ «Տեղական իշխանությունների հետ համաձայնեցված՝ կանխարգելիչ նպատակներով փակվել են նավահանգիստները և լողափերի մուտքը։ Մենք կոչ ենք անում քաղաքացիներին պահպանել այս միջոցառումները սեփական անվտանգության համար և խուսափել ափամերձ տարածքներից», – ասվում է հաղորդագրության մեջ։ […] ...
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ումԱթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...
20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...
20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...