Ուշադիր հեռուստադիտողի շնորհիվ հաղորդավարուհու մոտ վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Ուշադիր հեռուստադիտողի շնորհիվ հաղորդավարուհու մոտ վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել

23:43 17.11.2019

Ուշադիր հեռուստադիտողի շնորհիվ հաղորդավարուհու մոտ վտանգավոր հիվանդություն է հայտնաբերվել: Մի քանի անգամ հաղորդումների ընթացքում ավստրալական Network 10-ի հաղորդավարուհուն ուշադիր նայելուց հետո, հեռուստադիտողներից մեկը սոցկայքում կապ է հաստատել նրա հետ և հորդորել է անպայման դիմել բժիշկի:

Հաղորդավարուհու պարանոցի հատվածում նա կասկածելի  գոյացություն է նկատել:  Իր կասկածների մասին նա նաև գրել է Facebook-ում, թե արդյո՞ք Անտուանետ Լատուֆը ստուգել է վահանաձև գեղձը:

Հաղորդավարուհի Անտուանետ Լատուֆը հիմա իր կյանքով պարտական է Վենդի Մակկոյին:
Սկզբում հաղորդավարուհին թերահավատորեն է վերաբերվել Վենդիի կասկածներին՝ նշելով, թե յուրաքանչյուր հեռուստադիտող կարող է գրել այն, ինչ ցանկանում է:  Բայց հետո, այնուամենայնիվ, որոշել է այցելել բժշկի:

Фото © Network 10

Фото © Twitter / antoinette_news

Թեև գոյացությունը եղել է բարորակ, այնուամենայնիվ, Անտուանետի կյանքին լուրջ սպառնալիք է այն ներկայացրել: Բժիշկները նշել են, որ եթե ժամանակին գոյացությունը չհեռացվեր, ապա հաղորդավարուհին կզրկվեր ձայնից, այնուհետ նաև կլման ակտի և շնչառական խնդիրներ կունենար: Անտուանետն այս դեպքից հետո շնորհակալություն է հայտնել Վենդիին՝ նշելով, որ իր շնորհիվ փրկվեց ոչ միայն նրա կարիերան, այլև կյանքը:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

11:58 01.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին. կան տուժածներ

Հունիսի 30-ին, ժամը 19:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «Opel» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

11:56 01.07.2025

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ

Հնդկաստանի հարավային Թելանգանա նահանգում գտնվող դեղագործական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 34 մարդ, հայտնում է BBC-ն: Պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ աշխատանքային ժամերին, Sigachi Industries ընկերության ստորաբաժանումում, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է և գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանությունը գործ է հարուցել ընկերության դեմ՝ զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ […] ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

BACK_TO_TOP