Հիվանդանոցից դուրս է գրվել գրեթե առանց մաշկ ծնված երեխան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Հիվանդանոցից դուրս է գրվել գրեթե առանց մաշկ ծնված երեխան

13:59 17.11.2019

Տեխասի մանկական հիվանդանոցից դուրս են գրել Ջաբարի Գրեյին. առանց մաշկի ծնված այս երեխան արդեն 10 ամսական է: Բժիշկները մի շարք բարդ փորձարկումներ են արել՝ մաշկային ծածկույթի փոխպատվաստման համար: Այդ մասին պատմել է FOX26-ը:

Վիրահատությունից ավելի քան վեց ամիս անց երեխան վերջապես վերադարձել է տուն: Նրա մայրը՝ Պրիսցիլա Մալդոնադոն, պատմել է, որ  երեխային սենյակային պայմաններից դուրս չեն հանել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տեղափոխում էին Սան Անտոնիոյից Հյուսթոն, որտեղ գտնվում է կլինիկան, և այժմ՝ տուն վերադառնալիս:

Ապրիլից ի վեր տղայի առողջության համար պայքարել է փորձառու բժիշկների մի մեծ խումբ: Մայիսին Ջաբարին ենթարկվեց մաշկի պատվաստման վիրահատության, իսկ սեպտեմբերին նրա թոքերից մի խողովակ հանվեց, ինչը թույլ տվեց երեխային ինքնուրույն շնչել:

Մինչև դուրսգրումը երեխայի ընտանիքը մի քանի օր անցկացրեց հիվանդանոցում, որտեղ բժիշկները սովորեցնում էին իրականացնել երեխայի հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը:

«Չնայած այն հանգամանքին, որ ապագայում Ջաբարին լրացուցիչ օգնության կարիք կունենա, մենք ուրախ ենք, որ այժմ նա կարող է ընտանիքի հետ տուն գնալ», – ասված է հիվանդանոցի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ փոքրիկը ծնվել է Ամանորին՝ շատ հազվագյուտ պաթոլոգիայով. նա ծնվել էր գրեթե առանց մաշկի: Նրա կյանքի առաջին ամիսներին բժիշկները ծնողներին նախապատրաստում էին վատագույն սցենարին: Մայիսին, սակայն, տղան ստացավ սեփական մաշկից աճեցված փոխպատվաստումներ: Նմանատիպ տեխնոլոգիա օգտագործվում է այրվածքներից տուժածների դեպքում:

Փոքրիկը երբեք պաշտոնապես չի ախտորոշվել: Նույնիսկ բազմաթիվ փորձարկումներից և վերլուծություններից հետո բժիշկները դեռ չգիտեն, թե ինչու է Ջաբարին ծնվել գրեթե առանց մաշկի: Բոլոր հնարավոր ախտորոշումները բժիշկները բացառել են բժիշկները:

Երեխային նոր վիրահատություն է սպասվում՝ ձեռքերի և ոտքերի մաշկի համար: Այժմ նրա մոտ տեղադրված է լսողական սարք: Բժիշկների խոսքով ՝ հիվանդանոցում երկար գտնվելու ընթացքում երեխայի ականջի մեջ կարող է կուտակված լինել մեծ քանակությամբ հեղուկ, ինչը հանգեցրել է լսողության խանգարման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

12:31 01.07.2025

ՃՏՊ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

Հուլիսի 1-ին, ժամը 07:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղթալա-Շնող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին․ վարորդը մահացել է։  Մեկ ուղևոր հոսպիտալացվել […] ...

«Նոան» մարզական հավաքն  Ավստրիայում ավարտել է հաղթանակով

12:26 01.07.2025

«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակով

Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

12:21 01.07.2025

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:17 01.07.2025

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

SHANTNEWS

12:00 01.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP