18:08 05.12.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել երիտասարդ փորձագետների YES Armenia ծրագրի պաշտոնական բացմանը: Ծրագիրը երիտասարդ մասնագետների համար եզակի հնարավորություն է մասնակցելու երկրի զարգացման գործընթացին՝ նոր եռանդ և շունչ բերելով քաղաքացիական ծառայության ոլորտ, ինչպես նաև նպաստելով բնագավառի արդիականացմանը:
Շնորհավորելով Եվրամիության գործընկերների և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի համատեղ՝ երիտասարդ փորձագետների «YES Armenia» ծրագրի պաշտոնական բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է.
«Ոգևորիչ է, որ այս ծրագրի արդյունքում պետական կառավարման ոլորտ ենք ներգրավում 20 հայ երիտասարդ, տաղանդաշատ մասնագետների՝ Հայաստանից և Սփյուռքից: Դուք անցել եք բարդ ընտրական գործընթացով և ընտրվել եք ավելի քան 300 դիմորդների միջից: Ձեզ հաջողություն եմ մաղթում: Լիահույս եմ, որ կարդարացնեք մեր ակնկալիքները, և դուք էլ ծրագրից կստանաք ամենը, ինչի համար որոշել եք մասնակցել դրան»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ YES Armenia նախագիծը Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության հերթական լավ օրինակն է: Այն, ըստ վարչապետի, իր մեջ ներառում է կարևոր մի քանի առաջնայնություններ՝ երիտասարդների ընդգրկում հանրային կառավարման բարեփոխումներում, սփյուռքի երիտասարդ, տաղանդաշատ կադրերի ներգրավում, պետության և միջազգային գործընկերոջ համատեղ ջանքերի համադրում՝ փոխադարձ կարևորություն ներկայացնող ուղղություններով:
«YES Armenia» ծրագրով 20 հայ երիտասարդներ՝ 12-ը Հայաստանից, 8-ը սփյուռքից՝ ԱՄՆ-ից մինչև Չինաստան, առաջիկա մեկ տարում աշխատելու են նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում: Իրենց գիտելիքների ու փորձի ամենօրյա կիրառմամբ նրանք եռանդ կհաղորդեն պետական կառավարման ոլորտին՝ մասնակցելով բարեփոխումների գործընթացին կրթության ու գիտության, առողջապահության, բնապահպանության, էներգետիկայի և շատ այլ ոլորտներում: Ծրագիրը այս ֆորմատով առաջին փորձն է, որ իրականացնում ենք Եվրամիության գործընկերների հետ և հուսով եմ, որ հաջողության պարագայում այն կլինի երկարաժամկետ և շարունակական», – ասել է Կարեն Կարապետյանը:
Հիշեցնելով, որ մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, վարչապետ Կարեն Կարապետյանտը ևս մեկ անգամ շնորհավորել է այս կարևոր իրադարձության կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ այն նոր հնարավորություններ կբացի ՀՀ-ԵՄ համագործակցության համար:
Ծրագրի մասնակիցները կաշխատեն նախարարություններում և այլ պետական գերատեսչություններում պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նրանք ներգրավված կլինեն տարբեր նախագծերում, այն է՝ միջին մասնագիտական կրթության նոր հայեցակարգի և ռազմավարության մշակում, աջակցություն քաղացիական ծառայության բարեփոխմանը, այգեգործության արդիականացում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում և այլն:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...