TIME
Ամսաթիվ
30 04 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+30.09 oC

Կարեն Կարապետյան

«Շնորհքով ներխուժեցին», «Իրավիճակ է փոխվել», «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի». Հեղափոխության թևավոր խոսքերը

13:59 28.06.2018

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած իշխանափոխությունը հանրությանը պարգևեց նորագույն շրջանի բազմաթիվ թևավոր խոսքեր, որոնք արդեն երկար ժամանակ է օգտագործվում, բայց չեն մաշվում։ ShantNews.am-ը հավաքել է դրանցից մի քանիսն ու ներկայացնում է նաև դրանց նախապատմությունը։

̰
Կարեն Կարապետյանը նոր նշանակում է կատարել

17:29 06.04.2018

Կարեն Կարապետյանը նոր որոշում է կայացրել:

̰
Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Կարեն Կարապետյան. վարչապետի պաշտոնում ո՞ւմ են նախընտրում հայաստանցիները

13:42 05.04.2018

Հարցվածների 8․6 տոկոսը նշել է, որ ՀՀԿ ցուցակից վարչապետի պաշտոնում կուզենար տեսնել Վիգեն Սարգսյանին, ևս 10 տոկոսը՝ այլ թեկնածուի։

̰
Կարեն Կարապետյանը չի դառնա վարչապետ. կարծում է հարցվածների 49․9 տոկոսը

12:30 05.04.2018

Հարցվածների 22․1 տոկոսը կարծում է, որ Կարեն Կարապետյանն հավանաբար չի դառնա վարչապետ, իսկ 27․8 տոկոսը նշել է, որ միանշանակ չի դառնա։

̰
Նախագահի աշխատանքը դրական է գնահատում 29,6%-ը, կառավարությանը՝ 27,6%-ը

11:34 05.04.2018

Նախորդ հարցումների համեմատությամբ՝ հարցվածների շրջանում նախագահի աշխատանքը դրական գնահատողների քանակն աճում է, ընդ որում՝ ավելի արագ, քան կառավարության նույն ցուցանիշը։

̰
Վարչապետի ուղերձը կառավարության անդամներին

10:47 05.04.2018

Հիշեցնենք, որ սա գործադիրի վերջին բաց նիստն էր: Որոշ ժամանակ առաջ Կառավարությունը որոշում կայացրեց ապրիլի 9-ից հետո տեղի ունեցող նիստերն անցկացնել դռնփակ:

̰
«Մենք որոշ տեղերում ինտերնետ չունենք, դա պետք է արագ ապահովենք». վարչապետի հանձնարականը՝ էլեկտրոնային առողջապահության մասին

13:21 15.03.2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարկաններից մեկը վերաբերում էր էլեկտրոնային առողջապահության ամբողջացման ներդրման աշխատանքներին:

̰
Ո՞ւմ են վարչապետի պաշտոնին տեսնում փորձագետները. Ադիբեկյանի հարցումը

16:09 02.03.2018

Սերժ Սարգսյանը համարվում է ավելի փորձառու միջազգային հարաբերությունների ոլորտում և ունի մեծ ճանաչում, իսկ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես գործարար ոլորտի ներկայացուցիչ։ Եվ ըստ ոլորտային նախընտրությունների էլ փորձագետները պատասխանել են իրենց նախընտրած թեկնածուների մասին հարցմանը։

̰
Տրանսպորտի ոլորտից մինչև զբոսաշրջություն. Հայաստանի և Վրաստանի վարչապետերը բանակցություններից մանրամասներ են ներկայացրել

14:39 02.03.2018

«Բավականին լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից, որովհետև շատ լավ ուրվագծել ենք, թե ուր ենք շարժվելու», – այսօր՝ մարտի 2-ին, ասաց Կարեն Կարապետյանը՝ Վրաստանի իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպումից հետո:

̰
Պետական մարմինները տնտեսվարողներին ծառայություններ կմատուցեն առաջիկա ոչ աշխատանքային օրերին

18:25 01.03.2018

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը վերաբերել է առաջիկա ոչ աշխատանքային օրերին մաքսային ծառայության և այլ մարմինների աշխատանքային գրաֆիկ սահմանելուն:

̰
Վարչապետը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին

11:43 23.02.2018

Կարեն Կարապետյանը հանձնարարել է երկարաժամկետ ծրագրերին զուգահեռ իրականացնել նաև արագ ու տեսանելի արդյունք տվող նախաձեռնություններ, որոնք հունի մեջ կգցեն թվայնացման գործընթացը:

̰
Հայ-բելառուսական ապրանքաշրջանառությունն աճել է 20 տոկոսով

12:14 02.02.2018

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Այս մասին հայտնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները:

̰
Կարեն Կարապետյանը պատմել է, թե ինչ է քննարկել Դվորկովիչի հետ

08:00 26.01.2018

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման մասին:

̰
Դավոսում բացվել է Համաշխարհային տնտեսական ֆորումը

08:58 23.01.2018

Շվեյցրական Դավոս քաղաքում այսօր բացվել է Համաշխաչհային տնտեսական ֆորումը: Համաժողովն անցնում է վերջին 10 տարիների համաշխարհային տնտեսության աճի եւ լավատեսական կանխատեսումների ֆոնի վրա:

̰
Կարեն Կարապետյանը մեկնել է Դավոս

12:49 22.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին:

̰
Բենզինի գնով Հայաստանն աշխարհում 44-րդ ամենաէժան երկիրն է․ Կարեն Կարապետյան

17:19 17.01.2018

ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետին ուղղված իր խոսքում նշեց, որ տպավորություն է, թե վերջինս չի ընդունում թանկացումների վերաբերյալ մտահոգությունները։

̰
Վրաստանում բենզինն ավելի թանկ է, քան Հայաստանում․ Կարեն Կարապետյան

16:13 17.01.2018

Կարեն Կարապետյանը նշեց, որ նույնիսկ Վրաստանում բենզինի գինն ավելի բարձր է, քան Հայաստանում, որտեղ բենզինը գալիս է հենց Վրաստանի միջոցով։

̰
Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան տանդեմը ապրիլից հետո էլ կաշխատի. Կարեն Քոչարյան

12:35 17.01.2018

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կայացած ասուլիսի ժամանակ խոսել է առաջիկա ընտրություններից: Նա նշել է, որ անհասկանալի է համարում այն փաստը, որ վերջին շրջանում վարչապետի և նախագահի ընտրությունները անընդհատ մեդիա դաշտի ուշադրության կենտրոնում են, քանի որ դա ՀՀԿ-ի ներքին գործն է:

̰
Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր. Կարեն Կարապետյանն այցելել է ՊԵԿ

19:39 15.01.2018

2017թ-ին արված աշխատանքներին ու առաջիկա անելիքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ է այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատել 2017թ-ի աշխատանքները:

̰
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը ներկայացրել է 2017 թ. հաշվետվությունը

19:48 26.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» (ՌՆԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել է ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը և քննարկվել են 2018 թ. անելիքները:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանն իր զեկույցում անդրադարձել է ընթացիկ տարում հանրային կառավարման, հարկային և մաքսային վարչարարության, զբոսաշրջության, կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում բարեփոխումների ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքներին: Մտքերի փոխանակության ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նշված բնագավառներում նախաձեռնված ծրագրերի ընթացքին, միջանկյալ արդյունքներին, գերատեսչությունների հետ համագործակցությանն առնչվող հարցեր, ներկայացվել են հետագա անելիքներին վերաբերող առաջարկություններ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ՌՆԿ 2017 թ. գործունեության հաշվետվությունը:
Վարչապետ Կարապետյանն արդյունավետ է գնահատել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գրեթե մեկամյա գործունեությունն ու նաև շնորհակալություն հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության համար՝ նշելով, որ 2018 թ. պետք է էլ ավելի մեծ թափով և էներգիայով շարունակել աշխատանքը:

̰
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին

18:37 19.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Արժույթի միջազգային հիմնադրամ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ տնտեսության համար կարևոր բարեփոխումներին ԱՄՀ կողմից ցուցաբերվող շարունակական տեխնիկական աջակցության համար: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ՀՀ-ում ԱՄՀ մշտական նորանշանակ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը և ողջունել կառավարության կողմից բարեփոխումների իրականացումը: Հոսեյն Սամիեին ԱՄՀ-ի անունից գոհունակություն է հայտնել 2017 թ. ՀՀ-ում հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքից՝ այն որակելով որպես նշանակալի ձեռքբերում և հույս հայտնել, որ այդ առաջընթացը շարունակական կլինի:
Համագործակցության հետագա զարգացման համատեքստում ՀՀ վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են հնարավոր նոր ծրագրին ու դրա ուղղություններին վերաբերող մի շարք հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների, ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրով տարբեր ոլորտներում նախատեսվող բարեփոխումների, Հարկային օրենսգրքի փոփոխությունների, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության, ինչպես նաև երկկողմ գործակցության օրակարգում գտնվող մի շարք այլ հարցերի շուրջ:

̰
YES Armenia ծրագիրը Հայաստանի և ԵM-ի միջև համագործակցության հերթական լավ օրինակն է. Կարեն Կարապետյան

18:08 05.12.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել երիտասարդ փորձագետների YES Armenia ծրագրի պաշտոնական բացմանը: Ծրագիրը երիտասարդ մասնագետների համար եզակի հնարավորություն է մասնակցելու երկրի զարգացման գործընթացին՝ նոր եռանդ և շունչ բերելով քաղաքացիական ծառայության ոլորտ, ինչպես նաև նպաստելով բնագավառի արդիականացմանը:

̰
Կարեն Կարապետյանը և Ալան Պիյուն քննարկել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընդլայնման հեռանկարները

19:22 30.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:

̰
Վարչապետն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

18:30 30.11.2017

Վարչապետն առաջարկել է ԵՆԲ գործընկերներին դիտարկել Հայաստանում տեղական արժույթով գործառնությունների իրականացման հնարավորությունը: Հաշվի առնելով ՀՀ հյուսիսային սահմանի անցակետերի արդիականացման ծրագրի արդյունավետությունը՝ Կարեն Կարապետյանն ասել է, որ ակնկալում է Մեղրիի մաքսային կետի արդիականացման ծրագրի ուղղությամբ ևս համագործակցել ԵՆԲ-ի և Եվրոպական հանձնաժողովի հետ:

̰
Կարեն Կարապետյանի հարցազրույցը մանկության, գործարար աշխատանքի ու վարչապետի պաշտոնի մասին

12:20 27.11.2017

«Այս պաշտոնում ինձ ամենաշատը զարմացրել է այն, որ պոպուլիզմը դարձել է ուժեղ գործոն: Շատ են մարդիկ, որոնք տեսախցիկի առջև մի բան են ասում, տեսախցիկից դուրս՝ այլ բան, իսկ իրականում մտածում՝ լրիվ այլ բան: Ինքս երբևէ տեսախցիկի առջև չեմ ասել որևէ բան, որին չեմ հավատացել: Չեմ փորձում որևէ մեկին արհեստական դուր գալ, սուտ խոսելը սկզբունքորեն չեմ ընդունում: Լինում են դեպքեր, երբ ճիշտն ասել չես կարող, բայց, կարծում եմ, չկան դեպքեր, երբ պետք է սուտ խոսել:

̰
Արագածոտնի մարզպետը Կարեն Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

17:49 24.11.2017

ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:

̰
Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի նավթի նախարարի տեղակալին

18:10 22.11.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:
Կարեն Կարապետյանը և Համիդ Ռեզա Արաղին կարևորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող և ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով և ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

̰
BACK_TO_TOP