11:55 18.11.2019
ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի 24 հավաքականներից 17-ը հայտնի են: Բելգիան, որը ՖԻՖԱ-ի վարկանիշում առաջինն է, նաև առաջինն է նվաճել եզրափակչին մասնակցելու իրավունքը: Հավաքականը խմբային փուլի բոլոր 9 հանդիպումներում հաղթել է՝ ընդհանուր 34-2 հաշվով:
Իտալիան ևս 9 խաղում 9 հաղթանակ է տարել:
Ռուսաստանն անընդմեջ 7 հաղթանակ է տարել: 21-րդ դարում հավաքականը բաց չի թողել Եվրոպայի ոչ մի առաջնություն:
Լեհաստանը եզրափակիչ է դուրս գալիս 4-րդ անգամն անընդմեջ: Լեհերը լավ են պաշտպանվում, 9 խաղում 3 գնդակ են բաց թողել:
Ուկրաինան առաջին անգամ ուղիղ դուրս է գալիս Եվրո եզրափակիչ՝ մեկ տարվա ընթացքում չկրելով ոչ մի պարտություն:
Իսպանիան խմբային փուլերում չի կրում պարտություն 2014 թվականից:
Թուրքիան Եվրո-2020-ի եզրափակչում է նաև դարպասապահի գերազանց խաղի շնորհիվ: Մերթ Գյունոկը խմբային փուլի խաղերից 7-ում ոչ մի գնդակ բաց չի թողել:
Ֆրանսիան Եվրոյի եզրափակիչները բաց չի թողնում 1992 թվականից, իսկ 2010-ից խմբային փուլում չի կրում պարտություն սեփական հարկի տակ:
Անգլիան, ինչպես միշտ, լավ է պաշտպանվում: Խմբային փուլում երկու գնդակ է բաց թողել, իսկ սեփական հարկի տակ խփել 21-ը:
Չեխիան Սլովակիայից առանձնանալուց հետո բաց չի թողնում ոչ մի Եվրո: Այս անգամ ունի խփած և բաց թողած գնդակների վատագույն տարբերությունը՝ +2:
Ֆինլանդիան կլինի եզրափակչի հայտնությունը: Պատմության մեջ առաջին անգամ այս հավաքականը դուրս է գալիս եզրափակիչ: Ֆինլանդիան առայժմ եզրափակիչ անցած թիմերից ամենացածր վարկանիշն ունի ՖԻՖԱ-ում: Հավաքականը 55-րդն է: Հավաքականի ֆուտբոլիստներից միայն մեկն է հանդես գալիս Ֆինլանդիայի առաջնությունում:
Խորվաթներն իրենց պատմության ընթացքում ընդամենը մեկ Եվրո եզրափակիչ են բաց թողել: 2018 թվականի աշխարհի առաջնությունից հետո հավաքականում 9 նորեկ կա:
Ավստրիան ևս Եվրո 2020-ի եզրափակչում է: Խմբային փուլում ավստրիացիները 9 անգամ հարվածել են դարպասաձողին: Սա յուրատեսակ ռեկորդ է:
Գերմանան Եվրո եզրափակչում է 13-րդ անգամ անընդմեջ: Այսպիսի ցուցանիշ չունի ոչ մի այլ հավաքական:
Հոլանդիայի հավաքականն էլ, մինչև այս ուղեգիրը նվաճելը, 6 տարի հանդես չէր եկել խոշոր մրցաշարերում: Հիմա հոլանդացիները որոշել են հանդես գալ «Նիդերլանդներ» անվան տակ:
Պորտուգալիան Եվրոպայի գործող չեմպիոնն է: Խմբային փուլում հավաքականի գնդակների ուղիղ կեսը (11) խփել է Ռոնալդուն:
Եվրո 2020-ի ևս 3 հավաքականի անուն հայտնի կդառնա մի քանի օրից: Իսկ մյուս 4 հավաքականները հայտնի կդառնան Ազգերի լիգայի խմբային փուլի հաղթողների փլեյ-օֆֆից հետո:
23:00 18.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
22:57 18.08.2025
Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբՕգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...
22:55 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումըԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...
22:48 18.08.2025
ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարիցԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...
22:44 18.08.2025
Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...
22:38 18.08.2025
Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվOգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...