21:39 24.11.2019
Հաջորդ տարի ճանապարհորդության ամենավտանգավոր ուղղությունները կլինեն Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Պարսից ծոցի երկրները: Այդ մասին են վկայում Travel Risk Map-ի տվյալները, որոնք նախազգուշացնում են արտերկրում անձնական անվտանգության, երթևեկության և բժշկության բնագավառներում հնարավոր վտանգների մասին, գրում է Daily Mail-ը:
Ճանապարհորդների համար հատկապես անվստահելի երկրների թվում են Լիբիան, Սոմալին, Աֆղանստանը և Վենեսուելան: Փորձագետների կարծիքով, 2020 թվականին այդ երկրներում բոլոր երեք ցուցանիշներով բարձր ռիսկեր են կանխատեսվում:
Մասնագետները զբոսաշրջիկների առողջության համար վտանգավոր են համարել Նիգերիայի, Գվինեայի, Սիերա-Լեոնեի Հանրապետություն, Լիբերիայի, Հարավային Սուդանի, Էրիթրեայի և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունները: Անձնական անվտանգության համար ռիսկերն առկա են Սիրիայում, Եմենում, Իրաքում և Նիգերիայի մի քանի շրջաններում, իսկ վթարի ենթարկվելու վտանգն առկա է Բելիզում, Դոմինիկյան հանրապետությունում, Սաուդյան Արաբիայում, Թաիլանդում և Վիետնամում:
Աշխարհի ամենաապահով երկրները, փորձագետների կարծիքով, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեդիան և Գրենլանդիան են: Հաջորդ տարի առողջության համար նվազագույն ռիսկերը կանխատեսվում են Կանադայում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Կորեայում և Ճապոնիայում: Անհատական անվտանգության առումով առավել հուսալի կլինեն Իսլանդիան, Շվեյցարիան և Սլովենիան, իսկ եվրոպական երկրների մեծամասնությունում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում վթարի մասնակից դառնալու հավանականությունը չնչին է:
Ռուսաստանում բոլոր այդ հավանական վտանգները գտնվում են միջին մակարդակի վրա:
Սեպտեմբերի 5-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները The Travel and Tourism Competitiveness Report 2019 զբոսաշրջային մրցունակության միջազգային վարկանիշի շրջանակներում հայտարարել են, որ Ֆինլանդիան աշխարհի ամենաապահով երկիրն է զբոսաշրջիկների համար: Իսլանդիան երկրորդ տեղում է, երրորդում` Օմանը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...