16:06 18.11.2019
Ճապոնիայում անցկացրած կլինիկական հետազոտության արդյունքները փաստում են, որ ծխախոտի տաքացման համակարգը ավելի լավ այլընտրանք է, քան սիգարետը։ Այն ծխողները, ովքեր սկսում են օգտագործել ծխախոտի տաքացման համակարգ,ավելի քիչ են երթարկվում վնասակար նյութերի ազդեցության, քան սիգարետ ծխողները։ Հետևաբար, առանց այրման նիկոտին մատակարարող սարքերը կարող են օգնել ծխողներին հրաժարվել սիգարետից ու ավելի քիչ բացասական ազդեցությունունենալ նրանց օրգանիզմի վրա։
Սիգարետ ծխելը բացասական ազդեցություն է թողնում թոքերի, սրտանոթային և բրոնխիալ համակարգերի վրա։ Հայաստանում պաշտոնական տվյալներով ծխում են 15-ից բարձր տարիքի տղամարդկանց կեսից ավելին՝ 53,4%-ը ու կանանց 2,3%-ը ։ Չնայած ծխելու դեմ պայքարի նոր ալիքին` ծխողների թիվը, այնուամենայնիվ, չի նվազում։ Ու քանի որ ծխողների մեծ մասը մտադիր չէ հրաժարվել սիգարետից, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել ծխելու ռիսկերը նվազեցնելու համար։ Ծխախոտային շուկայում արդեն իսկ առկա են առանց ծուխ էլեկտրոնային սարքեր (էլեկտրոնային սիգարետ, ծխախոտի տաքացման համակարգեր), որոնք արտադրողների կողմից դիրքավորվում են որպես ավելի քիչ վնասակար։ Առողջապահական միջազգային տարբեր կառույցներ, ելնելով այդ սարքերի հանդեպ աճող հետաքրքրությունից ու տարածումից, անցկացնում են համապարփակ ուսումնասիրություններ՝ ի վերջո հաստատելու կամ հերքելու այդ սարքերի պակաս ռիսկային լինելը։
Ճապոնիան այն երկրներից է, որտեղ անցկացվել է կլինիկական հետազոտություն, որի շրջանակներում համեմատվել են սիգարետն ու ծխախոտի տաքացման համակարգերը։ 90 օր տևած կլինիկական ուսումնասիրությանը մասնակցել են ճապոնացի 21 տարեկանից բարձր ծխողներ։ Ուսումնասիրության մասնակիցներին բաժանել են երեք խմբի.
– առաջին խմբի մասնակիցները շարունակել են ծխել ուսումնասիրության ողջ ընթացքում,
– երկրորդ խմբի մասնակիցները անցում են կատարել ծխախոտի տաքացման համակարգին,
– երրորդ խմբի մասնակիցները ընդհանրապես չեն օգտագործել նիկոտին պարունակող արտադրանք։
90 օր հետո բոլոր երեք խմբերի մասնակիցներին հետազոտել են։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ծխախոտի տաքացման համակարգի անցում կատարած մասնակիցների մոտ նկատվել է 15 վնասակար կամ պոտենցիալ վնասակար միացությունների ազդեցության նվազում։ Այսինքն՝ այլընտրանքի անցնելուց հետո վերոնշյալ 15 նյութերը սկսել են ավելի քիչ ներգործել երկրորդ խմբի մասնակիցների օրգանիզմի վրա։
Ածխածնի մոնօքսիդի, բենզոլի, ակրոլեինի ու բութադիենի համեմատական գրաֆիկները սիգարետ ծխելու, ծխախոտի տաքացման համակարգ օգտագործելու ու նիկոտինից հրաժարվելու դեպքում ներկայացված են ստորև․
Ուսումնասիրվող ցուցիչների դրական փոփոխությունը ծխախոտի տաքացման համակարգ օգտագործելու ու նիկոտինից հրաժարվելու դեպքում վիճակագրորեն զգալի է եղել՝ սիգարետ ծխելը շարունակելու համեմատ։ Դա նշանակալի արդյունք է, քանի որ ուսումնասիրվող կլինիկական ռիսկի ցուցիչները կապված են ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հետ։
Եվ չնայած, որ բոլորս սովոր ենք լսել ու խոսել ծխելու վնասների մասին, տեխնոլոգիաների զարգացումը հույս է ներշնչում, որ հետզհետե այդ ազդեցությունն ավելի ու ավելի քիչ վնասակար կդառնա։ Վերջիվերջո, ժամանակակից հասարակությունում դժվար է պատկերացնել մեկին, որը, ընտրություն կատարելով՝ վնասակարի և պակաս վնասակարի միջև կընտրի առաջինը։
16:20 05.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...
16:14 05.08.2025
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...
16:07 05.08.2025
Կոմիտասի պողոտայում բախվել են «Nissan Altima»-ն ու «FOL» տրակտորը. վարորդներից մեկը վարորդական իրավունքի վկայական չի ունեցելԵրեկ՝ օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:25-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Հայկ Մ.-ի վարած «Nissan Altima» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տաճատ Կ.-ի վարած, «Էկոլակ» ՍՊԸ-ին պատկանող «FOL» մակնիշի տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում […] ...
16:00 05.08.2025
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղն ավերել է գյուղերից մեկըԵրեքշաբթի օրը Հնդկաստանի հյուսիսային Ուտտարախանդ նահանգում տեղի ունեցած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ամբողջությամբ ավերել է մի գյուղ: Նախնական տվյալներով, զոհվել է առնվազն չորս մարդ, 12-ը անհետ կորած են համարվում: «The Times of India»-ն հաղորդում է, որ Ուտարկաշի շրջանում ուժեղ անձրևները ավերիչ ջրհեղեղներ են առաջացրել: Դհարալի գյուղը, որտեղ գտնվում էին զբոսաշրջային հյուրանոցներ և ծերանոցներ, անցել […] ...
15:55 05.08.2025
Հանրային քննարկման է ներկայացվել մշակութային կազմակերպություններին կարգավիճակների շնորհման կարգի նախագիծըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ-ում գործող մշակութային կազմակերպություններին hամապետական, տարածքային կամ տեղային կարգավիճակ շնորհելու, փոփոխելու և դադարեցնելու կարգի նախագիծը: Ըստ նախագծի՝ մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին համապետական կարգավիճակ շնորհում, այն փոփոխում կամ դադարեցնում է ՀՀ կառավարությունը` մշակույթի ոլորտի լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության միջնորդությամբ: Մշակութային ոչ առևտրային կազմակերպություններին տարածքային կամ տեղային […] ...
15:50 05.08.2025
Տղամարդն առևանգել է անչափահասին, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ անծանոթ տղամարդը առևանգելով անչափահասին՝ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, իսկ մեկ այլ անչափահասի նկատմամբ փորձել է կատարել վերոգրյալ գործողությունները, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չի իրագործվել, քանի որ նրա գործողությունները կանխվել են […] ...