«Մեզ սխալ չհասկանաք: Չինացիները շատ են սիրում ծխել, այդ իսկ պատճառով նույնիսկ որոշակի խնդիրներով թոքերը կարող են օգտագործվել հիվանդներին փրկելու համար: Բայց այս դեպքը սարսափելի էր»,- ասել է վիրահատող բժիշկ Չեն Ձինգյոն:
Բառացիորեն սևացած թոքերով տղամարդը պարզվել է, որ ծխել է ավելի քան 30 տարի: Դրա հետևանքով մի քանի ծանր հիվանդություններ է ձեռք բերել՝ էմֆիզեմա, թոքերի կալցիֆիկացում և այլն:
Բժշկի խոսքերով՝ նման պատկեր է գրեթե բոլոր այն մարդկանց մոտ, որոնք չարաշահում են ծխախոտը երկար տարիների ընթացքում: