21:51 24.11.2019
11-ամյա Տիմոֆեյ Դրոգինը «Վաղը անունով» դպրոցական համաժողովի ժամանակ պատմել է, թե ինչու են աշակերտները դադարում սիրել դպրոցը, կորցնում մոտիվացիան և փախչում դասերից: Նա 10 պատճառ է նշել:
1.Ուսուցիչները
Առաջին պահից, երբ երեխան մտնում է դպրոց, նրան սկսում են վախ ներշնչել: Առաջինը հենց վախն է ուսուցչից:
2. Վախ՝ գնահատականից
3. Սխալվելու վախը
Եվս մի վախ՝ – սխալվելու վախը: Դպրոցը չի սովորեցնում, որ սխալվել կարելի է և պետք է: Չէ որ հենց սխալվելով է հնարավոր ինչ որ բան սովորել: Անսխալական ոչ ոք և ոչինչ չի լինում: Այսինքն դպրոցը բացառում է սխալվելու բնական իրավունքը:
4. Թրոլլինգ/ծաղր /
Եվս մեկ պատճառ՝ դասընկերների մշտական ծաղրանքները: Ու հաճախ դա ուսուցիչների մեղքով է, քանի որ հենց նրանք են ծաղրի առարկա դարձնում աշակերտներին, մատնացույց անելով, որ նրանք ինչ որ բան այնպես չեն անում, ինչպես մյուսները: Ուսուցիչների համար գնահատականները կարևոր են աշակերտից, մարդուց: Ես օրինակ հաճախում էի խմբակ, սովորեցի հուլունքագործություն, խմորից քանդակներ պատրաստել, թևնոցներ՝ կաշվից ու էլի շատ նման բաներ: Երբ իմ խմբակի ղեկավարը եկավ դպրոց և առաջարկեց, որ ես մաստեր կլաս անցկացնեմ մյուսների համար, փոխտնօրենը բացականչեց «Տիմոֆե՛՛յ: Չի կարող պատահել»:
5. Հիմար թեստեր
Այն թեստերը, որ հանձնարարում են դասերի ժամանակ, անհավատալի հիմար են, քանի որ այնտեղ չկա քո սեփական պատասխանի տարբերակը: Աշակերտը փորձում է գուշակել տրված տարբերակներից մեկը, բայց չէ՞ որ նա կարող է ունենալ իր սեփական պատասխանը, որը տվյալ դեպքում չի կարողանում արտահայտել: Չեմ կարծում, թե դպրոցն ավարտելուց հետո որևէ մեկը կհիշի աշխարհի բոլոր երկրների մայրաքաղաքները, Տարաս Շեվչենկոյի ստեղծագործությունները, կամ հինգից քառակուսի արմատ հանելու ձևը: Եթե ինչ որ մեկն ինչ որ բանով հետաքրքրված է, նա կարող է շատ ավելի ինֆորմացիա գտնել և հիշել, քան կարող է տալ 10 տարվա դպրոցական ծրագիրը: Նույն կերպ եթե պետք են գիտելիքներ այլ ոլորտներից, կարող է հեշտորեն գտնել:
6. Տնային աշխատանքների ծավալը
Ես կարդացել եմ, որ չկա որևէ ապացույց, թե տնային աշխատանքը նպաստում է երեխաների կրթվածությանը կամ առաջադիմությանը: Մի անգամ ինձ անգլերենից այնքան գրավոր էին հանձնարարել, որ ես 3 ժամ նստած մնացի: Հետո ինձ տարան բժշկի, քանի որ չէի կարողանում վիզս շարժել: 1 շաբաթ ես կրում էի վիզն անշարժացնող կորսետ:
7. Եզակի լինելու արգելքը
Դպրոցներում չեն սիրում, երբ մեկը մյուսներից տարբերվում է: Դա սկսվում է ուսուցչից, փոխանցվում աշակերտին ու նրան ուղեկցում ամբողջ կյանքում:
8. Դպրոցը չի սովորեցնում երջանիկ լինել
Ես կարդացել եմ, որ երբ The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնը 5 տարեկան էր, մայրը նրան սովորեցրել էր՝ ամենակարևորը կյանքում երջանիկ լինելն է: Դպրոցում նրան հարցրել են՝ ի՞նչ ես ուզում դառնալ: Լենոնը պատասխանել է՝ երջանիկ եմ ուզում դառնալ: Նրան ասել են, թե չի հասկանում հարցը: Լենոնը պատասխանել է՝ դուք չեք հասկանում կյանքը:
9. Դպրոցը չի սովորեցնում աշխատել ինֆորմացիայի հետ
Օրինակ ես դիտում եմ YouTube ալիքը, որտեղ Ֆիզիկայի մասնագետը շատ հեշտ ու մատչելի ինչ որ բան է բացատրում: Այդպիսի տեսանյութը կարող է փոխարինել տասնյակ ձանձրալի ու միապաղաղ դասերին:
10. Դպրոցը չի պատրաստում հասուն կյանքի
Դպրոցը նախապատրաստություն է հասուն կյանքին: Բայց չի սովորեցնում ոչ մի պետքական բան՝ ինչպես պահպանել և ավելացնել եկամուտը, ինչպես ստանալ եկամուտ, ինչպես փող աշխատել: Բացի այդ դպրոցում պետք է սովորեցնեն հասկանալ միմյանց՝ չէ՞ որ ամենակարևորն ու դժվարը շփումն է: Ես կարդացել եմ, որ հենց դրա պակասի պատճառով են աշխարհում ամենաշատ ամուսնալուծությունները:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...