Մխիթարյանը բրիտանական հեղինակավոր պարբերականին պատմել է, թե ինչու չի մեկնել Ադրբեջան. Armtimes.com – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Մխիթարյանը բրիտանական հեղինակավոր պարբերականին պատմել է, թե ինչու չի մեկնել Ադրբեջան. Armtimes.com

18:19 20.11.2019

«Ռոմա»-ի կիսպաշտպան Հներիխ Մխիթարյանը պատմել է՝ ինչպես է ստացվել, որ չի կարողացել մեկնել Ադրբեջան: 2018-19 մրցաշրջանում նրա նախկին թիմը՝ «Արսենալ»-ը, հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ, որտեղ պետք է մրցեր լոնդոնյան մեկ այլ թիմի՝ «Չելսի»-ի դեմ: Եզրափակիչը Բաքվում էր, և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագը չկարողացավ գնալ ու օգնել իր խաղընկերներին, քանի որ հարևան երկիրը չապահովեց նրա անվտանգությունը: Մխիթարյանի հետ այս թեմայով խոսել է հեղինակավոր Four Four Two պարբերականը, տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:

Հարցազրույցից մի հատված համացանցում տարածվել էր  մի քանի օր առաջ, այժմ կան նաև այլ մանրամասներ: Ֆուտբոլիստը պատասխանել է նաև Անգլիայում անցկացրած իր ժամանակի, նախկին մարզիչների մասին հարցերին, պարզաբանել է՝ ինչո՞ւ է հեռացել Լոնդոնից:

– Ինչպե՞ս եք զգում Հռոմում:

– Շատ լավ: Ակումբն ու քաղաքը մեծ պատմություն ունեն: Եղանակը նման է Հայաստանի եղանակին, այնտեղ մեզ մոտ տարվա ընթացքում 300 օր արև է: Մարդիկ էլ նման են իմ համերկրացիներին՝ զվարճալի են, հեգնանքով և նմանատիպ մենթալիտետ ունեն: Հետևաբար ես ինձ լավ եմ զգում, սակայն այստեղ որպես զբոսաշրջիկ չեմ եկել: Այստեղ եմ, որպեսզի օգնեմ «Ռոմա»-ին արդյունքների հասնել:

– 7 լեզվով եք խոսում: Ինչպե՞ս է ընթանում 8-րդը սովորելը:

– Կանգ առա վնասվածք ստանալուց հետո, որպեսզի կենտրոնանամ և ավելի արագ ապաքինվեմ, սակայն ազատ ժամանակ փորձում եմ լավացնել իտալերենս: Դժվար է, բայց չպետք է անհարմար զգաս սխալներ անելիս, առանց սխալների հաջողության չես հասնի:

– Ինչպե՞ս սկսվեցին բանակցությունները «Ռոմա»-ի հետ:

– Գործակալս տրանսֆերի մասին ինձ պատմեց սեպտեմբերի 1-ին: Քանի որ կորցնելու բան չունեի «Արսենալ»-ը թողնելով, ասացի՝ այո՛: Երջանիկ եմ, որ այստեղ եմ:

– Ինչպե՞ս կգնահատեք Անգլիայում անցկացրած ժամանակը:

– Պրեմիեր լիգայում խաղալն իմ երազանքն էր, և ես իրականացրի այն: Ես անցկացրեցի որոշ լավ և որոշ ոչ այնքան լավ խաղեր, և դա նորմալ է: Դժվար է կայուն խաղ ցուցադրել, երբ երբեմն խաղում ես, երբեմն՝ ոչ, քանի որ այդպես այնքան էլ լավ չես հասկանում՝ ինչ է կատարվում: «Մանչեստեր Յունայթեդ»-ի հետ մենք հաղթեցինք Եվրոպա լիգայում: Այնտեղ բարդ էր, որովհետև 25 խաղացող կար, և բոլորը ցանկանում էին խաղալ: Հիանալի ժամանակաշրջան էր, բայց ես ցանկանում էի ավելի շատ խաղալ, հետևաբար տեղափոխվեցի «Արսենալ»:

– Որքանո՞վ էր բարդ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների պատճառով Եվրոպա լիգայի եզրափակիչը բաց թողնելը:

– Դա իմ 2-րդ եզրափակիչն էր Եվրոպա լիգայում: Պատկերացրեք, որ խաղացողը երբեք չի խաղացել եզրափակչում ու չի կարողանում գնալ քաղաքական պատճառներով: Շատ ցավալի է: Չեմ կարող ասել, որ կարող էի փոխել հաշիվը, որը 4:1 էր, բայց շատ վատ էի զգում: Տանը նայում էի հանդիպումը ու չէի կարող օգնել: Չեմ ցանկանա, որ ուրիշ ֆուտբոլիստների հետ նման բան լինի:

– Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում էին, որ այնտեղ ապահով էր և կարող էիք խաղալ:

– Դե, դա այդպես չէր առաջին անգամ, երբ իմ թիմը խաղաց ադրբեջանական թիմի դեմ: Մի անգամ Դորտմունդի «Բորուսիա»-ն խաղաց «Գաբալա»-ի դեմ, ևս մեկ խաղ էլ տեղի ունեցավ «Արսենալ»-ի ու «Ղարաբաղ»-ի միջև: Այդ 2 խաղերի համար ես Ադրբեջան գնալու թույլտվություն չստացա, հետո չգիտես՝ ինչպես նրանք ասացին, որ Եվրոպա լիգայի եզրափակչի համար թույլատրում են: Բայց ես չեմ ցանկանում խոսել այս մասին, քանի որ շատ բաներ կան, որոնք մարդիկ չեն հասկանա: Ինձ իսկապես ցավ պատճառեց այն, որ զրկվեցի ֆուտբոլ խաղալու հնարավորությունից:

– Մյուս խաղերի համար էլ թույլ չտվեցի՞ն Ադրբեջան գնալ:

– Եկեք չխոսենք այդ մասին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

BACK_TO_TOP