17:04 21.11.2019
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ Սաթենիկ Ղազարյանի աչքից Արթիկի բժշկական կենտրոնում նորից հեռացրել են բյուրեղներ, որոնք մեկ ամիս է` անհետացել էին:
Հիշեցնենք` այս երևույթն արժանացավ ոչ միայն հայ, այլև ռուս մասնագետների ուշադրությանը: Ռուսաստանցի բժիշկները փորձաքննությամբ պարզեցին, որ աղջկա աչքից հանված բյուրեղները տարբեր չափերի ապակու կտորներ են և որ դրանք աչքում չեն ձևավորվում:
Սաթենիկին Արթիկի հիվանդանոցում նորից ակնաբույժն է զննել: Մեկ ամիս է` Սաթենիկի աչքից բյուրեղներ չէին գալիս: Դադարել էր գալ Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում դեղորայք կաթեցնելուց հետո: Նման բան տեղի էր ունեցել երկու ամիս առաջ, դարձյալ դեղորայքի ազդեցությունից: Ուժեղ գլխացավերն ու ինքնազգացողության վատացումը, դեմքի աջ հատվածի ցավերը ստիպել էին երեկ դիմել բժշկի:
Արթիկի հիվանդանոցի ակնաբույժը աչքից դուրս է բերել ապակու երկու կտոր, որին ներկա է եղել ու պահը ֆիքսել է հիվանդանոցի ատամնաբույժը:
Ի դեպ, առաջին անգամ Սաթենիկի աչքում տեսել ու «ապակե բյուրեղները» հեռացրել է ակնաբույժ Աննա Ստեփանյանը: Ակնաբույժ Աննա Ստեփանյանը հավաստիացնում է, որ աչքից հանված ապակիների մեջ եղել են նաև գունավորները: Ինքն է Սաթենիկին ուղղորդել դիմել Երևանի կլինիկաներ:
Ռուս մասնագետների փորձաքննության արդյունքները փաստել են` բյուրեղները աղջկա աչքում չեն ձևավորվում, որ դրանք սովորական ապակի են: Դրանից հետո Սաթենիկի ընտանիքին խորհուրդ էին տվել դիմել նյարդաբանի կամ հոգեբույժի օգնությանը: Այդ ժամանակ հայտնի դարձավ, որ Սաթենիկը փոքր հասակում էպիլեպսիայի նոպաներ է ունեցել: Տեղի բժշկական կենտրոնում նրան հետազոտել է նյարդաբանը: Բայց, ըստ բժշկի, այս ախտորոշումն ունեցողը չի կարող նման կերպ ինքնացավեցնելու ֆունկցիաներ դրսևորել:
Մանրամասները` տեսանյութում:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...