Ես հայերեն շատ բառեր գիտեմ, ձեր խոսակցության 90 տոկոսը հասկանում եմ. Եվգենի Պետրոյանը պատասխանել է SHANTNEWS-ի հարցերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+36.09 oC

Ես հայերեն շատ բառեր գիտեմ, ձեր խոսակցության 90 տոկոսը հասկանում եմ. Եվգենի Պետրոյանը պատասխանել է SHANTNEWS-ի հարցերին

10:51 22.11.2019

Այս օրերին Հայաստանում է ԽՍՀՄ և ՌԴ ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը: Նա հասցրել է բազմաթիվ այցելություններ կատարել, հատկապես տպավորվել է Ցեղասպանության տուն-թանգարան կատարած այցից: Տպավորությունների մասին Եվգենի Պետրոսյանն այսօր պատմել է լրագրողներին, այնուհետ հարցուպատասխան է եղել: Ժողովրդական արտիստը նաև Shantnews.am-ի հարցերին է պատասխանել: 

Հարց. Հումորն ու քաղաքականությունը միշտ սերտ կապված են եղել: Ես մի փոքր քաղաքական ուղղվածության հարց կտամ: Հայտնի է, որ դուք Բաքվում եք ծնվել, ինչպես էլի շատ հայտնի հայեր: Ղարաբաղյան խնդրով պայմանավորված՝ իրավիճակը հիմա այնպիսին է, որ հայկական ազգանունով քաղաքացին անհնար է, որ հայտնվի Ադրբեջանում: Սակայն մյուս կողմից կարծում եմ, որ Ադրբեջանում էլ կան որոշ շրջանակներ, մարդիկ, ովքեր չեն տառապում հայատյացությամբ ու ովքեր ձեր արվեստի երկրպագուն են և հարգում են Ձեզ:  Արդյո՞ք այս տարիներին առիթ ունեցել եք լինել Բաքվում, հրավերներ եղե՞լ են:  Ու, նորից կրկնեմ, քանի որ քաղաքականությունն ու հումորը սերտաճած են, դուք հստակ քաղաքական դիրքորոշում ունե՞ք Ղարաբաղի հարցում:

Հայի համար այլընտրանք չի կարող լինել: Ես հուսով եմ, որ չկա այդպիսի հայ, ում համար այլընտրանք կլինի այս հարցում: Ինչ վերաբերում է հարցին՝ հրավիրե՞լ են ինձ, թե՞ ոչ, ապա, իհարկե, չեն հրավիրել: Նույնիսկ խոսել չենք կարող այնտեղ գնալու մասին: Շատ մեծ կարողություններով ադրբեջանցի մի մարդ իմացել էր, որ ես տխրում եմ նրա համար, որ չեմ կարող այցելել հորս գերեզմանին: Նա ինձ ասաց, որ  կարող է ինձ գաղտնի ճանապարհով տեղափոխել Ադրբեջան, բայց ամբողջական երաշխիք չի կարող տալ, որ խնդիր չի լինի: «Եթե Ձեզ հետ մի բան պատահի, ես կլինեմ մեղավոր»,- ասաց նա: Աբսուրդը հասավ այնտեղ, որ «Կրիվոե զերկալո» հեռուստահաղորդման «Նովիե ռուսկիե բաբկի» խմբի արտիստներին նույնիսկ չթողեցին Բաքու: Երբ հարցրել էին՝ ինչ՞ու, պատասխանել էին, թե նրանք Պետրոսյանի թատրոնի արտիստներ են: Բայց մի անգամ էլ մի շատ հայտնի ադրբեջանցի արտիստի հետ էի շփվում, նա ինձ ջերմ խոսքեր էր ասում ու հանկարծ շատ անկեղծ ասաց: «Ինչքան ենք մենք հոգնել այդ հարցից, ինչքան ենք ուզում նախկին վիճակին վերադառնալ, ինչքան ենք ուզում ազատվել այդ խնդրից, բայց դա ոչ բոլորն են ուզում: Այս ամենը, ցավոք, Խորհրդային Միության ժառանգությունն է, որը խառնեց բոլոր սահմանները և խնդիրներ առաջացրեց բազմաթիվ տարածքներում: Մի ամուսնական զույգ է բաժանվում, բազմաթիվ խնդիրներ են առաջանում, ինձ այդ մասին էլ են անընդհատ հարցնում: Դե, պատկերացրեք՝ ինչ մեծ խնդիրներ կլինեն, երբ պետություններն են բաժանվում: Պետք է պատմությունը հետ պտտենք, հասկանանք սխալները: Ղրիմի օրինակը նշեմ: Ղրիմը հանձնվեց Ուկրաինայի վարչական ղեկավարությանը 1954 թվականին: Ուղղակի հանձնվեց Ղրիմը: Խրուշչովը չէր կարող որոշել մարդկանց ճակատագիրը, ասեր՝ Ղրիմը տալիս եմ Ուկրաինային ու վերջ: Բայց տվեց: Հետո, սակայն, Ղրիմը վերադարձավ, որովհետև բնակիչներն այդպես էին ուզում: Այս ամենը վատ բաժանության ժառանգությունն է: 

Հարց. Ասում եք, որ առաջիկայում մեծ ծրագրեր ունեք: Իսկ Ձեր ծրագրերում կ՞ա  հարազատ՝ հայոց լեզուն սովորելը, իսկ գուցե արդեն արդյունքնե՞ր կան:

Երիտասարդ ժամանակ ես խոսում էի հայերեն, բայց Բաքվի դիալեկտով, որն, ինձանից լավ գիտեք, տարբերվում է երևանյանից: Բայց հետո ես խնդիր դրեցի սովորել խոսել մաքուր ռուսերեն, քանի, որ ես ձգտում էի գնալ Մոսկվա և դառնալ արտիստ: Դա ինձ հաջողվեց, բայց ես հայկական խոսքի փորձառությունը կորցրի, իսկ հայրս ինձ սովորեցնում էր լինել գրագետ: Ես վախենում եմ՝ չկարողանամ խոսել գրագետ, իսկ իմ ռուսերեն խոսքում ես անընդհատ հայերեն բառեր եմ օգտագործում, բայց զգուշորեն, որ սխալ չլինի:  Օ՝օօօ… ես շատ հայերեն բառեր գիտեմ, ձեր խոսակցության 90 տոկոսը հասկանում եմ:

Հարց. Իսկ ինչպե՞ս կգնահատեք հայկական հումորը, նկատի չունեմ հայկական հումորն առհասարակ, այլ այն հումորը, որն արտադրվում ու մատուցվում է այսօր: Ինչպիսի՞ն է այն՝  լա՞վն է, վա՞տն է, մե՞ղմ է, կոպի՞տ է: 

Իհարկե, հայ ժողովուրդը չի կարող առանց հումորի: Մեր հումորը լավն է, թունոտ է, երկիմաստ է, խորն է, անակնկալներով է, հետաքրքիր է, բայց դրանում նաև մեր ազգի բարդ ճակատագիրն է արտացոլված:Այն ստիպում է գնահատել հումորը: Նիցշեն ասել է՝. «Ես գիտեմ թե ինչու է մարդը հորինել ծիծաղը, որովհետև նա շատ է տառապել»: Դա հենց մեր մասին է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

19:00 06.08.2025

Չերչեսովը վերադարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգա

«Ախմատը» հայտարարել է Ստանսիլավ Չերչեսովին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 61-ամյա մասնագետի հետ կնքվել է երեք տարվա պայմանագիր։ Մարզչի տարեկան աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո։ Ավելի վաղ «Ախմատը» հեռացրել էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստորոժուկին: Նրա թիմը մրցաշրջանի մեկնարկում կրել էր 4 անընդմեջ պարտություն։ Չերչեսովը 2025 թվականի հունվարին հեռացել էր Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Նախկինում նա […] ...

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

18:55 06.08.2025

«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալներն ազատազրկված անձանց բաշխվող հացերի և սննդի մեջ թաքցրել են բջջային հեռախոսներ և թմրանյութի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկություններն այն մասին, որ հիմնարկ արդեն իսկ բերված սննդի մեջ ազատազրկված անձինք թաքցրել են արգելված իրեր, օգոստոսի 6-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: «Միջոցառումների շրջանակներում […] ...

«Քո  արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

18:48 06.08.2025

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիր. արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների աշնանային շրջափուլի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկը: Մասնակից արվեստագետների ընտրության հիմնական սկզբունքներն են՝ արվեստագետի կայուն գործունեությունն ու նվաճումները, արվեստագետի ներդրումը ազգային և միջազգային արվեստի կամ մշակույթի ոլորտի զարգացման, տարածման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում մշակույթի հանրահռչակման գործում, արվեստագետի ներդրումը […] ...

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

18:42 06.08.2025

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: «Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է: «Արարատ» – «Վան» հանդիպումը, որը նշանակված էր 09.08.2025թ.՝ ժամը 20:00-ին «Հանրապետական» ստադիոնում, կկայանա Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 17:00-ին: «Ուրարտու» – «Գանձասար» հանդիպումը ժամը 18:00-ի փոխարեն կմեկնարկի ժամը 19:30-ին: Ավելի վաղ հետաձգվել էր նույն տուրի «Նոա» – ԲԿՄԱ […] ...

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

18:38 06.08.2025

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: ...

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

18:35 06.08.2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և […] ...

BACK_TO_TOP