ԱՄՆ Սենատը ցանկանում է հետաքննել Բայդենի հնարավոր ճնշումը Պորոշենկոյի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ Սենատը ցանկանում է հետաքննել Բայդենի հնարավոր ճնշումը Պորոշենկոյի վրա

14:20 22.11.2019

ԱՄՆ Սենատի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար Լինդսի Գրահամը Պյոտր  Պորոշենկոյի և Ջո Բայդենի խոսակցությունների վերաբերյալ փաստաթղթեր է խնդրել պետքարտուղար Մայք Պոմպեոյից՝ կապված Վիկտոր Շոկինի գլխավոր դատախազի պաշտոնից ազատման հետ: Այդ մասին հայտնում է Украинская правда-ն՝ հղում կատարելով սենատորի նամակին:

Գրահամի խոսքերով՝ 2016 թվականի փետրվարի 11-ին, 18-ին և 19-ին Բայդենը հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որոնցում բարձրացվել է «Գլխավոր դատախազ Շոկինին ենթադրաբար կոռուպցիայի համար աշխատանքից ազատելու մասին» հարցը: Նրանց միջև ևս մեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել 2016-ի մարտի 22-ին՝ Շոկինին հեռացնելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ, գրում է սենատորը:

«Ինչպես ես հասկանում եմ, 2016-ի փետրվարի 4-ին, Գլխավոր դատախազությունը՝ Վիկտոր Շոկինի գլխավորությամբ, հայտարարել է ուկրաինական Burisma գազ արդյունահանող ընկերության հիմնադիր Նիկոլայ Զլոչևսկու գույքի առգրավման մասին: Հանթեր Բայդենը Twitter-ի միջոցով սկսել է «հետապնդել» ԱՄՆ պետքարտուղարի այն ժամանակվա տեղակալ Թոնի Բլինկենին, որը երկար ժամանակ եղել է փոխնախագահ Բայդենի խորհրդականը՝ նշելով, որ երկուսն էլ կարող են բանակցություններ նախաձեռնել Burisma-ի գործունեության Շոկինի հետաքննության վերաբերյալ: Այդ ժամանակ Հանթեր Բայդենը Burisma-ի տնօրենների խորհրդի անդամ էր»,- նամակում նշում է Գրահամը:

Հետևաբար, որպեսզի պարզվի, թե գլխավոր դատախազ Շոկինին աշխատանքից հեռացնելու մեջ Բայդենի դերը որքանով է պայմանավորված այն հարցով որպեսզի դադարեցվի այն ընկերության գործունեության ուսումնասիրությունը, որտեղ աշխատում էր նրա որդին, Սենատի իրավաբանական հանձնաժողովի նախագահը պետքարտուղարից պահանջել է նշված ժամկետներում Բայդենի և Պորոշենկոյի միջև հեռախոսազրույցների փաստաթղթերը և գրառումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հենց Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

BACK_TO_TOP