Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Բացահայտվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք

13:39 25.11.2019

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն, անշեղ իրականացնելով կոռուպցիայի հակազդման օրենքով իրեն վերապահված գործառույթները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թվականների ընթացքում առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Մասնավորապես` պարզվել է, որ Երևան քաղաքի բնակչուհուն առևանգելու դեպքով հարուցված քրեական գործով, ծանր հանցավոր արարքը ենթադրյալ կատարած մի խումբ անձանց օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով, պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, տուժողի հորից՝ միջնորդի դեր ստանձնած բարձրաստիճան մեկ այլ պաշտոնատար անձի միջոցով, 2007-2009 թվականների ընթացքում, պահանջել և տարբեր մասնաբաժիններով պարբերաբար ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, սակայն հետագայում ենթադրյալ հանցանք կատարած անձինք այդպես էլ պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ տուժողի հոր և վերջինիս ազգականի բազմաթիվ պահանջների արդյունքում կաշառքի միջնորդ հանդիսացող անձը, վերադարձրել է որպես կաշառք պահանջված գումարի մի մասը, հրաժարվելով վերադարձնել մնացածը` կաշառք գումարը հասցեատերերին փոխանցված լինելու և գործի դրական լուծման համար վերջիններիս կողմից հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկված լինելու պատճառաբանությամբ:

Պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործով քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

Ծանուցումենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

19:08 09.06.2025

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է. վարչապետ

Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը վերազինված և տեխնիկապես հագեցած է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

18:58 09.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին

Օրենսդրական փաթեթի նպատակը ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրությամբ նախատեսված ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքում կաբոտաժային փոխադրումների իրականացման 2016-2026 թվականների փուլային ազատականացման ծրագրի ապահովումն է: Այդ մասին ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ասել է ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 9-ի նիստում: Փոխնախարարը քննարկման է ներկայացել ««Ավտոմոբիլային […] ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

18:41 09.06.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

18:33 09.06.2025

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-ն

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

18:24 09.06.2025

Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանս

Հունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...

BACK_TO_TOP