23:54 25.11.2019
«Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Գիգի Ուգուլավան, ով ևս Ռուսթավելի պողոտայում է, ասում է, որ իրենց համար էական նշանակություն չունի՝ ցուցարարների, թե ոստիկանների կողմից փակ կլինեն խորհրդարանի մուտքերը, կարևորը՝ փակ լինեն։
Ինչպես տեղեկացնում է Aliq.ge-ն, Ուգուլավան լրագրողների հետ զրույցում ասել է․
«Մեր նպատակը հստակ է՝ փակել խորհրդարանի մուտքերը, էական նշանակություն չունի՝ ով կփակի։ Եթե դա մեր փոխարեն ոստիկաններն են անում, մեզ ավելի ձեռնտու է։ Կարևորը՝ նիստը տապալվի»։
Հիշեցնենք, որ այս պահին ոստիկանները կենդանի պատ են կազմել խորհրդարանի դարպասների մոտ ու թույլ չեն տալիս ցուցարարներին՝ մոտենալ մուտքերին (նախորդ ցույցի ժամանակ ոստիկանները կենտրոնացած էին դարպասներից ներս՝ այսինքն խորհրդարանի տարածքում)։
Ցուցարարները մտադիր են գիշերն անցկացնել Ռուսթավելի պողոտայում և տապալել օրենսդիրի՝ վաղվա նիստը։ Նրանք նաև հայտարարել են, որ իրենց ակցիան, ինչպես և նախկինում, խաղաղ բնույթ ունի, և ոստիկանների հետ բախումներ չեն ուզում։
Փողոցում արդեն վրաններ են տեղադրված։ Չի բացառվում, որ ցուցարարներն այսօր առանց տաքանալու ստիպված լինեն գիշերել, քանի որ այս անգամ ոստիկանությունը տակառներում կրակ վառելու թույլտվություն չի տալիս։ Այսօր գիշերը Թբիլիսիում մինչև -3 աստիճան ցուրտ է սպասվում։ Ցուցարարներն ասում են, որ իրավապահներն արդեն 3 մեքենա են տուգանել և տուգանային հրապարակ տեղափոխել, որոնցում փայտ է եղել և ցույցի համար նախատեսված պարագաներ։ Ոստիկանությունը սա բացատրել է նրանով, որ գլխավոր պողոտա արգելվում է բերել այրվող և բռնկվող նյութեր։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...