Սպանություն Հրազդանում. հարուցվել է քրեական գործ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+26.09 oC

Սպանություն Հրազդանում. հարուցվել է քրեական գործ

18:10 26.11.2019

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 1953 թվականին ծնված Լևոն Չուլջյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել. վերջինիս ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Արդյունքում` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 66-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է շենքի մուտքում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքի մի քանի հարված է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

09:50 21.07.2025

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

Ազգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։ «Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, […] ...

Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ

09:40 21.07.2025

Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Ամերիկա։ Այս մասին Digi 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի առաջնորդի անվտանգության հարցերով խորհրդական Քրիստիան Դիակոնեսկուն։ «Նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացվել նախագահ Նիկոսոր Դանին։ Նրանք շատ լավ երկխոսություն ունեցան մեկ ամիս առաջ, և այժմ այս հրավերը պաշտոնապես փոխանցվել է», – […] ...

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

09:35 21.07.2025

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

Երուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

09:28 21.07.2025

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...

Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառով

09:18 21.07.2025

Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառով

Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում դրուզների դիրքերի վրա արաբական ցեղային աշխարհազորայինների հարձակումը խաթարել է կողմերի միջև գերիների փոխանակման ընթացակարգը, որը նախատեսված էր հրադադարի հաստատումից հետո։ Ինչպես հաղորդում է Sham TV-ն, բեդվինների ստորաբաժանումները հարձակվել են Արիկա և Էլ-Մաջդալ շրջանների վրա, որոնք առավոտյան անցել են դրուզների ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Նախկինում հայտարարվել էր, որ գերի վերցված զինյալների և պատանդների […] ...

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումից

09:08 21.07.2025

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումից

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ ռազմավարական ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։ «Հաշվի առնելով դրա արագությունը, ես որոշեցի, որ ամենաապահով բանը դրա ետևում կանգնելն էր։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք մեզ չզգուշացրին, քանի որ Ռազմաօդային ուժերի բազայում ռադար կա», – հեռուստաալիքը մեջբերում է օդաչուի […] ...

BACK_TO_TOP