Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+33.09 oC

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

09:50 21.07.2025

Ազգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։

«Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, և մենք վճռականորեն կպաշտպանենք չինական ընկերությունների օրինական իրավունքներն ու շահերը»։

Անցյալ շաբաթ ԵՄ Խորհուրդը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի ներդրման մասին, որը ներառում էր չինական չորս ընկերություն՝ Zhu Jiang Shipmanagement-ը, ACE Electronic HK-ն (գրանցված է Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում), Wuhan Global Sensor Technology-ն և Shandong ODES Industry-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին

13:42 21.07.2025

Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում հուլիսի 22-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 06:00-ից 21:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ Միկրոշրջանի և Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

13:31 21.07.2025

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը

Երևանում ավարտվել է բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությունը։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել է Լատվիայի հավաքականը, որը եզրափակիչ խաղում 74։64 հաշվով առավելության է հասել Խորվաթիայի ընտրանու նկատմամբ։ Եզրափակիչ հանդիպումից հետո տեղի ունեցած պարգևատրման արարողության ընթացքում մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի […] ...

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

13:20 21.07.2025

Անցած 3 օրում գրանցվել է 43 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 79-ը ստացել՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 276 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 45 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 38 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 33 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 26-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և անձնական ունեցվածքի գողության, 23 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ հոգեկան ներգործության, 9 դեպք՝ […] ...

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

13:11 21.07.2025

Ի գիտություն բուհերի ընդունելության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև մրցույթին չմասնակցած դիմորդների

Մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։ Լրացուցիչ փուլի մասնակից դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտություն, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտություններում ուսումը շարունակելու համար պահանջվող քննական առարկաներից ունի դրական միավորներ։ Ուշադրություն. լրացուցիչ մրցույթին կարող են մասնակցել ինչպես հիմնական […] ...

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

13:00 21.07.2025

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-25-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 21-ի երեկոյան ժամերին […] ...

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:48 21.07.2025

Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Գնիշիկ և Մոզրով բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP