Բացել են «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Բացել են «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը

19:48 27.11.2019

Նոյեմբերի 20-ին ոստիկանության Էրեբունու բաժնում գողության 4 դեպք արձանագրվեց։ Մի դեպքում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էրեբունու փողոցում գտնվող «Հայփոստի» մասնաճյուղի դուռը ու գողացել հեռուստացույցը։ Իսկ մյուս դեպքում մտել էին «Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկման գրասենյակ, բայց ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հանցագործությունն ավարտին չէին հասցրել։ Մյուս երկու դեպքերում գողություն էր կատարվել Էրեբունիում գտնվող ավտոսպասարկման ու կահույքի սրահներից։

Բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտման առումով կարևորագույն եզրահանգումներ արեցին։ Փաստական տվյալներով հիմնավորվեց, որ բոլոր դեպքերում գործել են նույն անձինք։ Օրեր անց էլ հայտնի դարձավ նրանց ինքնությունը։ Կասկածվող երիտասարդները, որոնք մայրաքաղաքի բնակիչներ են, հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ ներկայացվեցին տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նրանց մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Շարունակվում են նաև գողոնը հայտնաբերելու միջոցառումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

09:50 21.07.2025

Չինաստանը հայտարարել է, որ կձեռնարկի խիստ միջոցներ՝ ի պատասխան ԵՄ-ի 18-րդ պատժամիջոցների

Ազգային ընկերությունների իրավունքները պաշտպանելու համար Չինաստանի իշխանությունները վճռական միջոցներով կպատասխանեն Եվրամիության (ԵՄ) հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթին։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առևտրի նախարարությունը։ «Չինաստանը պնդում է, որ եվրոպական կողմը անհապաղ հրաժարվի չինական ձեռնարկություններն ու ֆինանսական հաստատությունները պատժամիջոցների ցուցակներում ներառելու իր սխալ գործողություններից», – ասվում է առևտրի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ ՉԺՀ-ն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ, […] ...

Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ

09:40 21.07.2025

Դոնալդ Թրամփը Ռումինիայի նախագահին հրավիրել է այցելել ԱՄՆ

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացել այցելելու Ամերիկա։ Այս մասին Digi 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի առաջնորդի անվտանգության հարցերով խորհրդական Քրիստիան Դիակոնեսկուն։ «Նախագահ Դոնալդ Թրամփից պաշտոնական հրավեր է ստացվել նախագահ Նիկոսոր Դանին։ Նրանք շատ լավ երկխոսություն ունեցան մեկ ամիս առաջ, և այժմ այս հրավերը պաշտոնապես փոխանցվել է», – […] ...

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

09:35 21.07.2025

Դատարանը հետաձգել է Նեթանյահուի ցուցմունքը մինչև սեպտեմբեր․ The Times of Israel

Երուսաղեմի շրջանային դատարանը կրկին հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ցուցմունքը՝ այս անգամ նրա հիվանդության պատճառով, հաղորդում է The Times of Israel-ը։ Լսումները նախատեսված էին հուլիսի 21-ին և 22-ին, սակայն հուլիսի 20-ին Նեթանյահուի գրասենյակը հայտարարեց, որ վարչապետը վատ է զգում սննդային թունավորման պատճառով և, հետևաբար, նրան հրամայվել է տանը մնալ հաջորդ երեք օրերի ընթացքում: Վարչապետի […] ...

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

09:28 21.07.2025

Հրապարակվել է ՄԻ ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը

2025 թվականին հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Զեկույցն ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ: Զեկույցը, […] ...

Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառով

09:18 21.07.2025

Աս-Սուվեյդայում գերիների փոխանակումը ձախողվել է հրադադարի խախտման պատճառով

Սիրիայի Աս-Սուվեյդա նահանգում դրուզների դիրքերի վրա արաբական ցեղային աշխարհազորայինների հարձակումը խաթարել է կողմերի միջև գերիների փոխանակման ընթացակարգը, որը նախատեսված էր հրադադարի հաստատումից հետո։ Ինչպես հաղորդում է Sham TV-ն, բեդվինների ստորաբաժանումները հարձակվել են Արիկա և Էլ-Մաջդալ շրջանների վրա, որոնք առավոտյան անցել են դրուզների ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Նախկինում հայտարարվել էր, որ գերի վերցված զինյալների և պատանդների […] ...

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումից

09:08 21.07.2025

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռին հաջողվել է խուսափել ռմբակոծիչի հետ բախումից

ԱՄՆ-ում ուղևորատար ինքնաթիռը ստիպված է եղել կտրուկ մանևր կատարել՝ ռազմավարական ռմբակոծիչի հետ բախումից խուսափելու համար, հաղորդում է ABC-ն՝ հղում անելով SkyWest-ի օդաչուին։ «Հաշվի առնելով դրա արագությունը, ես որոշեցի, որ ամենաապահով բանը դրա ետևում կանգնելն էր։ Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք մեզ չզգուշացրին, քանի որ Ռազմաօդային ուժերի բազայում ռադար կա», – հեռուստաալիքը մեջբերում է օդաչուի […] ...

BACK_TO_TOP