16:00 29.11.2019
ԱԺ-ում քննարկվել է «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Նշվեց, ՄԻԵԴ-ում քննարկվում է այդ օրինագծի հետ առնչություն ունեցող գործ, նախնական քննարկման ժամանակ հնչել է առաջարկ, որպեսզի հետաձգվի հարցի քննարկումը, և այն նախաձեռնվի ՄԻԵԴ վճիռ կայացնելուց հետո: Նախագծի հեղինակ Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրել է.
«Ես որպես փաստաբան աշխատելիս չեմ հասկացել նախորդ իշխանությանը, երբ ակնհայտ էր, որ մեր որոշակի նորմերը հակասում են Եվրոպական կոնվենցիային, բայց որևէ գործողություն չէր անում, սպասում էր վճռին, սահմանվում էր տուգանք, աղմուկ էր բարձրանում, նոր որոշում էին նորմը փոխել»:
Անդրադառնալով նախագծի բովանդակությանը՝ ասել է.
«Սահմանում է, որ փախստականները ՀՀ ապօրինի մուտք գործելու համար չեն ենթարկվում քրեական կամ վարչական պատասխանատվության, մենք առաջարկում ենք կատարել փոփոխություն. երբ մենք արձանագրում ենք, որ ապաստան հայցողները չեն ենթարկվում քրեական պատասխանատվության, ստացվում է, որ անձը սահմանը հատում է, այնուհետև հայտարարում, որ ապաստան հայցող է, հետո ըստ էս նորմի, եթե բավարարեն, պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից, սակայն ՀՀ-ում, ես ուսումնասիրել եմ, որ այս նորմը չի գործում, քանի որ, ըստ դատարանների մեկնաբանության, հակասում է միջազգային պայմանագրերին, «Փախստականների մասին կոնվենցիայի» 31-րդ հոդվածին, առաջարկում ենք համապատասխանեցնել բովանդակությանը»:
Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը դեմ էր նախագծին, նա նշեց.
«Եթե օրենքի ընդունումը մեր ու փախստականների կյանքում ոչինչ չի փոխելու, եկեք չընդունենք»:
Ձայները բաշխվել են գրեթե հավասար` 4 կողմ, 3 դեմ և 3 ձեռնպահ, արդյունքում այն չի ընդունվել:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...