Չծառայած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել 10 մլն դրամ և ծառայել մեկ ամիս. Հայկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Չծառայած ՀՀ քաղաքացիները կարող են վճարել 10 մլն դրամ և ծառայել մեկ ամիս. Հայկ Սարգսյան

14:43 29.11.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպել էր իր ներկայացրած օրենքի նախագծի հետ կապված մտահոգություններին պատասխանելու համար:

Նա նշեց՝ մինչ օրս ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել 27 տարին լրանալուց հետո վերադառնալ հայրենիք, կատարել վճարում և պատասխանատվության չենթարկվել: Այժմ պատգամավորն առաջարկում է վերադառնալ ավելի շուտ, վճարել 10 մլն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով: Կարգը սահմանելու է ՀՀ կառավարությունը:

«Մեկ ամսվա ընթացքում զինծառայողները սովորելու են բոլոր կանոնները, զինատեսակներից օգտվելու կարգը, տալու են երդում, ընդգրկվելու են պահեստազորում: Այս վճարման շնորհիվ ՊՆ-ն կունենա հավելյալ 10 մլն դրամ, որը ենթադրում է երկու պայմանագրային զինծառայողի երկու տարվա աշխատավարձ»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիների

18:06 01.08.2025

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիների

Օգոստոսի 1-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացու։ Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվել նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության […] ...

SHANTNEWS

18:00 01.08.2025

SHANTNEWS

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

17:54 01.08.2025

Վթարային ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 5-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Ազատամուտ գյուղի բնակչի կողմից տնօրինվող տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

17:48 01.08.2025

Ազատամուտ գյուղի բնակչի կողմից տնօրինվող տարածքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել

Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում Տավուշի քրեական ոստիկաններն ու քննիչները հուլիսի 28-ին խուզարկել են Ազատամուտ գյուղի մի բնակչի կողմից տնօրինվող տարածքում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, ինքնաքձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, «Ջ-1» տեսակի նռնակ՝ պայթուցիչով և կանեփանման զանգված։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը բարելավվել է. հանձնաժողովն ամփոփել է կատարած աշխատանքները

17:42 01.08.2025

Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման գործընթացը բարելավվել է. հանձնաժողովն ամփոփել է կատարած աշխատանքները

Ութերորդ գումարման Ազգային ժողովի իններորդ նստաշրջանի ընթացքում խորհրդարանի ընդունած օրենքներից 5-ի համար գլխադասային է եղել ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը: Հաշվետու ժամանակահատվածում հանձնաժողովն անցկացրել է մի շարք աշխատանքային քննարկումներ: Մանրամասները` ԱԺ տեսանյութում: ...

Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

17:36 01.08.2025

Ամփոփվել է Ոստիկանության Երևանի ստորաբաժանումների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...

BACK_TO_TOP