13:58 07.12.2017
Սպիտակի երկրաշարժի 29-րդ տարելիցի շրջանակում ասյօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդական Հրաչյա Պետրոսյանը: Պետրոսյանից լրագրողները հետաքրվել են, թե ինչ վիճակում է հիմա ՀՀ ընդերքն ու ինչ են արձանագրում սալերի տեղաշարժն արձանագրող սարաքավորումները, ինչքանով է մեծ 1988 թվականի երկրաշարժի կրկնությունը:
«Հարցը տալիս են նաև այլ ձևով՝ ուժեղ երկրաշարժերի կրկնելիության օրինաչափություն կա՞, թե՞ ոչ: Նման օրինաչափություն կարող է լինել մեծ տարածքների համար: Փոքր տարածքի համար, որը զբաղեցնում է Հայաստանը, նման ուսումնասիրությունը կոռեկտ չի գիտական առումով: Եթե ձեզ ինչ-որ թիվ ասեն, էդ թիվը որևէ հիմնավորում չունի: Մեր տվյալները, որը մենք ամեն օր մշակում ենք, նայում ենք, չեն խոսում այն մասին, որ ՀՀ-ի տարածում սպասվում է ուժեղ երկրաշարժ մոտ ժամանակներս»,- ասել է Հրաչյա Պետրոսյանը:
Ըստ Պետրոսյանի՝ տվյալները, այնուամենայնիվ, վկայում են այն մասին, որ վերջին շրջանում ՀՀ-ից ու Արցախից դեպի արևելք ընկած տարածքներում ակտիվություն է նկատվում ու այդ ակտիվությունը շարունակվում է:
«ՀՀ տարածքում 2017 թվականի հունվարի 1-ից մինչ օրս գրանցվել է 193 երկրաշարժ, որից 26-ը 3 բալ և ավելի ուժգնությամբ: Ամենաուժեղն ունեցել է 5 բալ ուժգնություն, գրանցվել է այս տարվա փետրվարի 28-ին Կապան քաղաքից ոչ հեռու: ՀՀ բնակչության կողմից զգացվել է 21 երկրաշարժ, որից 10-ն է միայն տեղի ունեցել Հայաստանի տարածում: Մեր տարածքում տեղի ունեցած վերջին երկրաշարժը գրանցվել է օգոստոսի 15-ին՝ Ամասիա գյուղից ոչ հեռու և ունեցել է 4 բալ ուժգնություն»:
Պետրոսյանը ընդգծել է նաև, որ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն այսօր ունի 153 դիտակայան, որոնց միջոցով գրանցվում ու հավաքվում են շուրջօրյա տվյալներ:
Ըստ ԱԻ նախարարի սեյսմիկ պաշտպանության գծով խորհրդականի՝ իրենք անխախտ հետևում են սեյսմիկ ռեժիմի զարգացմանը, և վտանգը պարբերաբար է գնահատվում:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...