Արցախ «վերադառնալ պատրաստվող» ադրբեջանցիները ևս անվտանգության խնդիր ունեն. Մամեդյարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Արցախ «վերադառնալ պատրաստվող» ադրբեջանցիները ևս անվտանգության խնդիր ունեն. Մամեդյարով

13:55 03.12.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին՝ ի՞նչ սպասելիքներ ունի վաղը Բրատիսլավայում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից, արդյո՞ք ինչ-որ համատեղ հայտարարություն կընդունվի, ասել է.

«Ես սպասում էի, որ նման հարց կտան ադրբեջանցի լրագրողները, բայց շնորհակալ եմ հարցի համար: Այո´, վաղը մենք հանդիպում ենք Բրատիսլավայում: Սպասվում է, որ տեղից կշարժվենք, առաջ կգնանք: Մենք պետք է ամեն կերպ դրան նպաստենք, հակառակ պարագայում այն իրավիճակը, ստատու-քվոն որևէ մեկին ձեռնտու չէ: Պետք է գտնել հարցի լուծում»:

Մամեդյարովն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը, թե Բրատիսլավայում պետք է քննարկեն ստատուսն ու անվտանգությունը: Նա նշել է՝ նախ պետք է հասկանալ՝ ի՞նչ է «անվտանգությունը»՝ ադրբեջանական և հայկական կողմերի ընկալմամբ: Մամեդյարովն ընդգծել է, թե անվտանգությունը կարևոր է նաև ադրբեջանական կողմի համար:

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիները երբ վերադառնան իրենց մշտական բնակության վայր, այդ խնդիրն ի հայտ կգա: Երբ 5, 7 շրջանները վերադարձնեն, դրանից հետո պիտի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները: Պետք է հստակ գնահատական տալ՝ ինչպե՞ս են մեր գործընկերները տեսնում անվտանգության հարցը, պետք է լուրջ, սուբստանտիվ, առարկայական բանակցություններ վարել: Ես հուսով եմ՝ վաղը այդպիսի բանակցությունների նոր փուլ կբացենք»,- ասել է նա:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ բացի ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, կլինեն նաև երկու նախարարների հանդիպումներ համանախագահների հետ: Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքով որևէ փաստաթղթի ընդունմանը՝ Լավրովը նշել է.

«Մենք ամեն տարի ԵԱՀԿ նախարարների խորհրդում հիմնարար սկզբունքներին հավատարմության մասին փաստաթուղթ ենք ստորագրում: Մենք կցանկանանք հնգակողմ հայտարարություն ընդունել՝ երեք նախարարների և երկու համանախագահների կողմից, իսկ եթե դա հնարավոր չլինի, համենայնդեպս, երեք համանախագահները նման հայտարարություն կընդունեն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

19:27 08.06.2025

Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ը

Հունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

19:12 08.06.2025

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողով

Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

18:57 08.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներին

Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

18:41 08.06.2025

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:14 08.06.2025

Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

17:58 08.06.2025

Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նիցցայում

ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...

BACK_TO_TOP