14:54 04.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երևանում կայացել է «Կանանց դերը խաղաղության հաստատման հարցում, հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովը, որը նվիրված էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1325 բանաձևին և վերաբերում է կանանց խաղաղությանն ու անվտանգությանը:
Բանաձևի դրույթների իրականացման 2019-2021թթ ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը կառավարությունը հաստատել է 2019թ փետրվարի 28-ին և այն դիտվում է որպես ազգային մեխանիզմ հասարակական կյանքն ընդգրկող ոլորտներում կանանց իրավունքների պաշտպանության և առաջխաղացման համար:
Համաժողովին ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որը ներկայացրել է իր՝ «Կանայք հանուն խաղաղության» ծրագիրը:
«2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմին, որպես գլխավոր խմբագիր, շատ մոտիկից եմ հետևել պատերազմական գործողություններին, երկու կողմերից եկող լրատվությանը, զոհերին, ռազմական հանցագործություններին, և քանի որ վտանգը միշտ կա, որ հակամարտության կողմերից մեկը կարող է նորից սկսել պատերազմ, ես որոշեցի մի բան անել, որ ես գոնե իմ մասով հանգիստ լինեմ, որ ինչ-որ բան արել եմ, և այդպես սկսվեց «Կանայք հանուն խաղաղության» արշավը: Ուղերձը հետևյալն է՝ Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին, որպես կին և մայր, հորդորում ենք և պահանջում ենք հակամարտության պարագայում երբեք չգնալ ռազմական ճանապարհով, թույլ չտալ ռազմական գործողությունների կրկնություն և փորձել լուծումը գտնել խաղաղ բանակցությունների միջոցով, բանակցային սեղանի շուրջ»,- ասաց Աննա Հակոբյանը:
ՄԱԿ-ի 1325 բանաձևը վերաբերվում է կանանց՝ անդամ պետություններին կոչ անելով, որպեսզի ապահովվի կանանց գործուն մասնակցությունը հակամարտությունների կանխարգելման ու հաղթահարման գործընթացում, բանակցություններում և որպեսզի կանայք մասնակից լինեն որոշումների կայացմանը՝ հանրային ամենատարբեր օղակներում:
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:46 08.06.2025
Ֆիցո. Սլովակիայի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից հնարավոր չէ խուսափելՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն կարծում է, որ անհնար է խուսափել երկրի պաշտպանական ծախսերի աստիճանական աճից։ Նա այս մասին լրագրողներին ասել է՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ին ներկայացված առաջարկները՝ անդամների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու վերաբերյալ։ «Գրեթե անհնար է խուսափել պաշտպանական ծախսերի աստիճանական աճից: Այնուամենայնիվ, եթե որևէ մեկը կարծում է, որ մենք վաղը ՀՆԱ-ի 2%-ից կանցնենք ՀՆԱ-ի 5%-ի, ապա […] ...