13:30 05.12.2019
Իմքայլական Վարազդատ Կարապետյանն իր նախագծով առաջարկում է հավելյալ կարգավորումներ մտցնել Սևանից ջրառը սահմանափակելու համար։ Դրա համար նա առաջարկում է սահմանել, որ կառավարությունը կարող է նման հարցով ԱԺ դիմել միայն որոշակի դեպքերում։ Այս մասին իր նախագիծը նա այսօր ԱԺ քննարկմանը ներկայացրեց կիսադատարկ դահլիճում։
Կարապետյանը բացատրեց, որ երկրորդ ընթերցումից առաջ որոշակի փոփոխություններ են արել, և կառավարությունը կկարողանա Սևանա լճից ջրառի հնարավորության համար դիմել երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։ Պատգամավորը նորից հիշեցրեց, որ տարեկան 20-30 սանտիմետր պետք է բարձրանա, որպեսզի 2030 թվականին հասնի սահմանված շեմին։ Եվ իշխանությունները չպետք է Սևանը ընկալեն որպես ջրամբար։
Նրա ելույթից հետո Ջրային պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն ավելացրեց, որ նախատեսված 170 միլիոն խորանարդ մետր ջրից վերցրել են մոտ 150 միլիոնը՝ 20 միլիոն խորանարդ մետրը խնայելով։
17:00 05.08.2025
Տնամերձ հողամասում թմրանյութ է հայտնաբերվել. Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների բացահայտումըԱպօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է: Հերթական դեպքը բացահայտել են Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները: Նրանք օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մասիսի բնակիչ 41-ամյա տղամարդը տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփի 11 թուփ և մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված՝ 80 գրամից ավելի: Հանգամանքները […] ...
16:50 05.08.2025
Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչինՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԶԾ-ի երկարամյա՝ ավելի քան երկու տասնամյակ ձգվող համագործակցությունը, ընթացիկ ծրագրերի իրականացումը և առաջիկա նախաձեռնությունները։ Նշվել է, որ այս տարիների ընթացքում համատեղ աշխատանքը նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանի միջազգային բնապահպանական […] ...
16:41 05.08.2025
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:31 05.08.2025
Քաղցրահամ ջուրը անհետանում է տագնապալի արագությամբԱրբանյակային դիտարկումներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2002 թվականից ի վեր քաղցրահամ ջրերի կորուստները աննախադեպ են, որը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, երաշտներով և ստորգետնյա ջրերի ոչ ռացիոնալ օգտագործմամբ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: «Science Advances» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ահազանգում է Հյուսիսային կիսագնդում չորս «մեգա-չոր» շրջանների ի հայտ գալու մասին: Ցամաքային չորային […] ...
16:20 05.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 1-ին քաղաքացին զանգահարել է 911 և հայտնել, որ Սյունիք բնակավայրի գերեզմանների սկզբնամասում զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նված վայրում հայտնաբերվել է «F-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, հրացանի փող և տարբեր տեսակի և […] ...
16:14 05.08.2025
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել ափՕգոստոսի 5-ին` ժամը 13։26-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները ջրային ներքնակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահություն իրականացնող փրկարարական խումբը։ Փրկարարներն ափից […] ...