13:27 05.12.2019
Այսօր հերթական ավազակային հարձակումն է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ժամը 04:10-ի սահմաններում 3 դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցում գործող «Ֆլեշ» բենզալցակայան և հանգստի սենյակում ատրճանակի նմանվող առարկայի, դանակի և էլեկտրահարող սարքի սպառնալիքով աշխատակցից՝ 34-ամյա Արսեն Շ.-ից, հափշտակել այնտեղ եղած գումարը, մի քանի բջջային հեռախոսներ և համակարգիչը:
Այնուհետև դիմակավորվածներն Opel մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշված բենզալցակայանում հափշտակության ժամանակ դանակից պաշտպանվելիս վնասվել է լիցքավորող, Երևանի բնակիչ, 54-ամյա Ռոբերտ Մ.-ի ձախ ձեռքի ափի շրջանը: Քննիչի որոշմամբ՝ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր:
19:34 21.05.2025
Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերելՄայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մյասնիկյան գյուղում ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածներ։ 40-ամյա վարորդն ու 38-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփերում մոխրացած հետքերով կաթուցիչ և թմրանյութի նմանվող ավելի քան հինգ գրամ […] ...
19:24 21.05.2025
«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Ինտերը» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։ Միլանյան ակումբի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։ Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։ Իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» […] ...
19:14 21.05.2025
Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Մերձավան գյուղի դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը. ՄԻՊ գրասենյակՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ անթույլատրելի է համարում հաշմանդամություն, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով պայմանավորված անձանց թիրախավորելը: Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում: Վերոնշյալ նպատակին հասնելու համար […] ...
19:09 21.05.2025
Ախուրյանի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողության դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները բացահայտել են նախկինում կատարված գողության դեպք: Գողացել էին Հովունի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրանցքի ներտնտեսական ոռոգման ցանցի 200 մետր երկաթյա կիսախողովակները: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ախուրյանի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ 41-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ ապամոնտաժել ու գողացել է ոռոգման ցանցի կիսախողովակները, […] ...
19:00 21.05.2025
Քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը: Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։ […] ...
18:53 21.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ ԼավրովինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու […] ...