14:10 18.12.2019
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.
«Քանի որ վերջին շրջանում քաղաքացիական հասարակության շրջանում ակտիվացել են քննարկումները խոշտանգումների թեմայով, հարկ եմ համարում հայտնել հետևյալ տեղեկատվությունը:
2019 թվականին հոկտեմբերի 1-ին դրությամբ, այսինքն՝ առաջին 9 ամիսների ընթացքում, միայն ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի /խոշտանգում/ հատկանիշներով քննվել է 44 քրեական գործ, որից 3 քրեական գործ 6 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և դրանցով դատական քննությունը շարունակվում է: Հարուցված քրեական գործերից 26-ը կարճվել է, 5-ը՝ կասեցվել, 3-ը՝ միացվել: 7 քրեական գործի նախաքննություն շարունակվում է:
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի ողջ ընթացքում խոշտանգման հանցակազմով քննվել է 50 քրեական գործ: Դրանցից 33-ի վերաբերյալ կայացվել է վարույթը կարճելու, 4-ի դեպքում՝ կասեցնելու մասին որոշումներ: 9 քրեական գործերի նախաքննությունը շարունակվել է 2019 թվականին: Մեղադրական եզրակացությամբ 2018թ. դատարան է ուղարկվել 1 քրեական գործ՝ 1 անձի վերաբերյալ, որով օրեր առաջ առաջին ատյանի դատարանում արարքը խոշտանգումից վերաորակվել է բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմով, և համաներման կիրառմամբ անձն ազատվել է պատժի կրումից:
ՀՀ դատախազությունը նշված գործերով մեղադրական ճառով միջնորդել է անձին մեղավոր ճանաչել խոշտանգման համար և նշանակել պատիժ 8 տարի 6 ամիս ժամկետով՝ 3 տարի ժամկետով զրկելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:
Հարկ եմ համարում տեղեկացնել, որ 2017թ. սկսած քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ՁՊՎ-ներում պահվող անձանց խոշտանգումների դեմ քրեաիրավական պայքարը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ պահելու իրավունքի ապահովումը առաջնային խնդիր է դատախազության համար:
Այդ համատեքստում Եվրոպական դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների, ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջադրված պահանջների լույսի ներքո ՀՀ դատախազությունում կատարվել էին Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հիմքով Հայաստանի դեմ կայացված որոշումների, այս ոլորտում առկա պրակտիկայի ուսումնասիրություններ: Դրա արդյունքում Դատախազության կոլեգիայի որոշումներով հստակեցվել էին այն անհրաժեշտ քայլերը և կազմակերպական-իրավական մեխանիզմների մշակումն ու ներդրումը, որոնք կապահովեն ՀՀ միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը և Հայաստանում ինչպես խոշտանգումների պատշաճ կանխարգելումը, այնպես էլ այդ փաստերով արդյունավետ քննությունը: (Հղումը՝ ստորև):
Դատախազության սկզբունքային մոտեցումը առավելապես պայմանավորված է ինչպես նման դեպքերի կանխման, այնքան էլ այդ գործերով դատարանում մեղադրանքի պաշտպանության արդյունավետության բարձրացման հրամայականով: Ելնելով դրանից՝ դատախազության կոլեգիայի որոշմամբ սահմանվել էին հանձնարարականներ՝ առաջին հերթին խոշտանգումների փաստով քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
Այդ հանձնարարականները, որոնց մեծ մասի կատարման վերաբերյալ հետագայում տեղեկացվել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ուղղված են նրան, որ իրավասու մարմնի աշխատակիցը զերծ մնա քրեական վարույթի շրջանակներում քաղաքացու նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մտքից, քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանության ԶՊՎ-ներում հարցաքննությունների իրականացման համար ներդրվեն այնպիսի մեխանիզմներ և տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան օբյեկտիվորեն արձանագրելու այդպիսի վարքագծի դրսևորումները, ինչպես նաև բարձրացնել խոշտանգումների փաստերով քննության արդյունավետությունը՝ անհետաձգելի քննչական դատավարական գործողությունների օպերատիվ պլանավորմամբ և իրականացմամբ:
Այս քաղաքականությունը շարունակվելու է նաև հետայսու»:
18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ18:20 18.08.2025
Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներՕգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
18:11 18.08.2025
Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...
18:00 18.08.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...
17:50 18.08.2025
Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել էՕգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...