Շնորհակալ եմ ձեր ոգու ուժի համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Շնորհակալ եմ ձեր ոգու ուժի համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին

14:46 19.12.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի անդամներին՝ ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի գլխավորությամբ։ Ֆեդերացիայի ներկայացուցիչներն օրերս Լեհաստանում տեղի ունեցած բազկամարտի՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների աշխարհի առաջնությունից վերադարձել են 5 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալներով:

Սարգիս Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ մշտական ուշադրության ու աշխարհի առաջնությանը մասնակցելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նա ներկայացրել է ֆեդերացիայի գործունեությունը, առաջիկա անելիքներն ու ծրագրերը:

«Մեր ֆեդերացիայի ամենակարևոր առաքելությունն է համախմբվել առողջ գաղափարի շուրջ, ամուր լինել, չհանձնվել և օրինակ ծառայել մյուսներին,– ասել է ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահը: – Ուզում ենք շնորհակալություն հայտնել Ձեզ մեզ աջակցելու և հաշմանդամային սպորտի կողքին կանգնելու համար: Այսօր այս արդյունքներն ունենք Ձեր աջակցության շնորհիվ»:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է մարզիկներին նման արդյունքներով հայրենիք վերադառնալու համար՝ ընդգծելով, որ հաղթանակած մարզիկներն իրենց օրինակով ուղենիշ և ոգեշնչման աղբյուր են դառնում այլոց համար:

«Շնորհավորում եմ ձեր ոգու ուժի համար: Սպորտում հաղթում են մարդիկ, որոնք ուժեղ են նախ և առաջ իրենց ոգով: Վստահ եմ, որ ձեզ համար շատ կարևոր է տեխնիկական, հոգեբանական վիճակը և ոգու ամրությունը, այնպես որ ամո՛ւր եղեք,- ասել է նախագահ Սարգսյանը: – Հիացած եմ ձեր բոլորի կամքով: Երբեմն շատ հեշտ է հիասթափվել, ընկնել ծայրահեղության մեջ: Աստված ձեզնից յուրաքանչյուրին կյանք է տվել, և եթե ինչ-որ բան այնպես չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Օրինակ բերելով աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած նա շարժվելու, խոսելու հետ կապված լուրջ խնդիրներ ուներ, կարողացել է ամբողջ աշխարհին զարմացնել իր կամքի ուժով և կյանքի հանդեպ ունեցած սիրով:

«Ամենակարևորը ոգու ամրությունն է: Ոչ մի հիվանդություն, ոչ մի հաշմանդամություն չի կարող ձեր կամքը կոտրել, եթե ինքներդ չկոտրվեք, և որևէ ֆիզիկական թերություն կամ հաշմանդամություն չի կարող պատճառ լինել, որ դուք ակտիվ չլինեք ձեր կյանքում»,– ասել է նախագահը՝ մարզիկներին մաղթելով հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

20:11 18.08.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Այս մասին հայտնել են Կառավարության մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: […] ...

SHANTNEWS

20:00 18.08.2025

SHANTNEWS

Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ Փաշինյան

19:57 18.08.2025

Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաև, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո․ Փաշինյան

Ասելիս, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ կան, որ այսօր գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, պետք է ասենք նաեւ, որ կան Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, որ գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Այս մասին ժողովրդին ուղղված ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին 10 օրերին շատ են հարցադրումները, թե երբ այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, բա […] ...

700 դպրոցներ  ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են  օգոստոսյան խորհրդակցությունները

19:50 18.08.2025

700 դպրոցներ ստացել են ԲՏՃՄ լաբորատորիաներ. Արարատի մարզից մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները

2025-2026 ուսումնական տարվան ընդառաջ՝ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները՝ ՀՀ մարզերում և Երևանում հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների տնօրենների, փոխտնօրենների մասնակցությամբ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել այսօր Արարատի մարզի Փոքր Վեդիի նորակառույց դպրոցում: Խորհրդակցությունը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, ԿԳՄՍՆ հնարակրթության վարչության ներկայացուցիչներ, Արարատի մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, ՏԻՄ ներկայացուցիչներ: Կարևորելով ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ Արաքսիա Սվաջյանը […] ...

Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները

19:46 18.08.2025

Ինչպես և ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձում նշեց, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները։ «Տարբեր հարցեր են հնչում այն մասին, թե ինչպես եւ ինչ կարգավորումներով պետք է բացվեն հաղորդակցության ուղիները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն՝ ինչ տեսք է ունենալու ճանապարհների բաց լինելը, որը նույնպես մեզ համար, ըստ էության, անծանոթ երեւույթ […] ...

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն

19:35 18.08.2025

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն

Ժողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...

BACK_TO_TOP