08:30 21.12.2019
«Մենք վաղուց տեսել ենք, բոլորս գիտենք, որ երկկողմ բանակցությունները՝ իրենց ինտենսիվությամբ, երկարատևությամբ, ակնհայտորեն ունեն ոչ պաշտոնական օրակարգ: Դա ոչ պաշտոնական օրակարգ է՝ մեծ, խոշոր, դա գաղտնի է պահվում բոլոր արտաքին կողմերից, և կարելի է ենթադրել, որ իրական երկկողմ հարաբերությունները՝ Հայաստան-Ադրբեջան, ավելի բարդ են, ավելի բազմաշերտ են, քան թվում է պաշտոնապես»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:
Նա նշել է նաև, որ չկա Լավրովի պլան, ինչպես պնդում է Մամեդյարովը: «Դա սուտ է, ընթանում են երկարատև, ինտենսիվ բանակցություններ, հենց այդ պատճառով Հայաստանը չի մեղադրում Ադրբեջանին ագրեսիայի մեջ, որպեսզի շարունակվեն երկարատև ինտենսիվ բանակցությունները»,- ասել է նա:
Հարցին էլ, թե ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ գործընկերներին կոչ էր արել չվաճառել սպառազինություն Ադրբեջանին, ինչպիսի՞ն կլինի այս կոչի ազդեցությունը, նա պատասխանել է.
«Պաշտոնական արձագանքներ եղել են արդեն Լավրովի, Կոսաչյովի կողմից, նրանք նշել են, որ Ռուսաստանը հետաքրքրված է հավասարակշռության պահպանմամբ: Իսկ Ադրբեջանը իրեն չի հայտարարել ՀԱՊԿ-ի թշնամի, ուստի ՀԱՊԿ շրջանակում Ադրբեջանի նկատմամբ ճնշում պահանջել չի հաջողվում:
Ավելին, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, ունի իրավունք դիմելու իր գործընկերներին ռազմական աջակցության անհրաժեշտության դեպքում, կարող է ասել, որ, օրինակ՝ Իջևանում կամ Նախիջևանում կրակում են, օգնեք: Հայաստանը դիմե՞լ է, ոչ, նշանակում է, որ ագրեսիա չկա, եթե չի դիմել, նշանակում է, որ ագրեսիայի զոհ չէ, եթե ագրեսիայի զոհ չէ, ուրեմն չի կարող պահանջել չվաճառել սպառազինություն: Իսկ ի՞նչն է խանգարում համարել ագրեսիայի զոհ, եթե մենք գիտենք, որ կրակոցներ կան, եթե կան կրակողներ, ինչո՞ւ դա չեք անվանում ագրեսիա, խնդրեմ, այսօր անվանեք դա ագրեսիա, վաղը խնդրեք ռազմական աջակցություն: Ո՞վ է խանգարում դա անել: Արդեն հետո, երբ կպահանջեք ռազմական աջակցություն, իհարկե, Հայաստանը իրավունք կունենա ասել, որ մենք աջակցություն ենք խնդրել, իսկ Դուք սպառազինություն եք վաճառում: Իսկ այսպես մի փոքր տարօրինակ է ստացվում»»,-գրում է թերթը:
10:12 19.08.2025
Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամությունՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...
10:05 19.08.2025
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
10:00 19.08.2025
WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...
09:50 19.08.2025
Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...
09:40 19.08.2025
Ռուբիո. Ուկրաինայի խաղաղության համաձայնագիրը կպահանջի զիջումներԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման ցանկացած համաձայնագիր կպահանջի երկու կողմերից էլ զիջումներ անել, և նման արդյունքը կարող է «նույնիսկ անարդար» լինել։ «Պատերազմը դադարեցնելու ցանկացած բանակցություն կպահանջի երկու կողմերից էլ տալ, այլ ոչ թե պարզապես ստանալ։ Ըստ էության, այստեղ ոչ մի կողմ 100 տոկոս չի ստանա։ Յուրաքանչյուր կողմ ստիպված կլինի որոշակի […] ...
09:30 19.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...