19:15 23.12.2019
Այս տարվա հոկտեմբեր ամսին Մարալիկի ծննդաբերական բաժանմունքը ունեցել է 18, նոյեմբերին՝ 8, դեկտեմբերի կեսերին` 5 ծնունդ։ Ամսական նվազումների կողքին Մարալիկի հիվանդանոցն այս տարվա ծնունդների թիվ էլ է նշում` Անի խոշորացված համայնքի 17 գյուղերից իրենց մոտ 106 ծնունդ են ընդունել` անցած տարվա համեմատ 20-ով պակաս:
Ծնելիության ցուցանիշի նվազումը ամեն նախորդ տարվա համեմատությամբ է: 21 հազարից ավելի բնակչություն ունեցող Անիի տարածաշրջանում ծնելիության ցածր ցուցանիշի պատճառը առաջին հերթին համարում են արտագնա աշխատանքը՝ մեկնում են, հետո ընտանիքներին տանում։
Բաժանմունքի երկարամյա աշխատակիցը` տիկին Նարինեն, ասում է, որ ինքը 6 զավակ ունի, հարսներին էլ հորդորում է գոնե 3 երեխա ունենալ։ Իր խորհուրդ-հորդորները տալիս է նաև Մարալիկի ծննդաբերական բաժանմունք այցելող ծննդկաններին, բայց ինչպես իր հարսների դեպքում է, հետևորդներ չունի:
Ծնելիությունը նվազում է, միևնույն ժամանակ, Մարալիկի հիվանդանոց էլ քիչ են դիմում` Անիի տարածաշրջանից հղիները տեղափոխվում են Գյումրիի կամ Ախուրյանի ծննդատներ: Մարալիկի բժիշկները դրա պատճառներն էլ են հիմնավորում: Շատ գյուղերի հետ տրանսպորտային երթուղի չկա: Խնդիրը նոր չէ, տասնյակ տարիներ շարունակ 11 գյուղեր Մարալիկ հասնելու տրանսպորտ չունեն: Ընդամենը 4 մահճակալ ունեցող բաժանմունքը օրերով ծննդկաններ չի ունենում: Թերբեռնվածությունը հաշվի առնելով էլ առողջապահության նախարարությունը տարեսկզբին ծննդաբերական բաժանմունքին ունեցած նվազագույն առաջին կարգից էլ են զրկել:
Ծնունդներ իրենց մոտ ընդունելու, տեղափոխելու բոլոր տարբերակները կիրառել են, բայց սա ելք չի համարվել բուժհաստատության լուրջ խնդիրները կարգավորելու: Նեղ մասնագետների պակասն այստեղ մեծ է: Ծնունդ ունենալու դեպքում մարզի այլ ծննդատներից են բժիշկների հրավիրում: Տարեսկզբին նախարարության արձանագրած թերությունները այժմ շտկել են, ձեռք են բերել նոր բուժսարքավորումներն, հիվանդասենյակներն են կոսմետիկ նորոգել, բայց դրանք չեն նպաստել իրավիճակի փոփոխությանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկու օր առաջ Գյումրիում խնդրի առնչությամբ SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին իր պարզաբանումն է տվել և ներկայացրել հիմնավորումները, թե ինչու է անիմաստ Մարալիկի ծննդատան հետագա գործունեությունը:
«Իմաստ չկա, անկեղծ եմ ասում, շենքը վերանորոգվել է, բայց սարքավորումներով չի հագեցել։ Մարալիկի հեռավորությունը, եթե Գյումրիից նայեք, շատ հանգիստ ստացիոնար ծառայությունը կարող են մատուցել Գյումրիի համապատասխան հիվանդանոցներում։ Մարալիկում, ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ մնա առողջության պահպանում, ինչպես օրինակ` այլ փոքր բնակավայրերում, որտեղ հիվանդանոց չկա»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Արսեն Թորոսյանը։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...