21:56 21.12.2019
Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա շրջայց է կատարել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» և «Գյումրի» բժշկական կենտրոնում: Նախարարին ներկայացվել են բուժհասատատությունների խնդիրները և վերջին մեկ տարում ունեցած ձեռքբերումները: Իսկ քննարկման առանցքում նոր ծննդատան հարցն էր, որը Գյումրիում կառուցվելու է շվեյցարահայ բարերար Վարդան Սերմաքեշի ներդրումներով:
Արսեն Թորոսյանին ներկայացվել են, թե ինչ փուլում են նախագծային աշխատանքները, և ինչ ժամկետներում հնարավոր է ծննդօգնության մեկ կենտրոն ունենալ: Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ շենքի կառուցումը ենթադրում է Գյումրիի ծննդատան և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» ծննդաբերական բաժանմունքի օպտիմալացում: Իսկ մինչ շենքի շահագործումը, հնարավոր է, Գյումրիի ծննդատունը լուծարվի:
Նոր տարածքում միավորվելու են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» ծննդաբերական բաժանմունքն ու Գյումրիի ծննդատունը: Շենքային պայմանները լավը չեն, ծնունդների թիվը քիչ է, ըստ այդմ, ծննդատունը պարտքեր է կուտակում: Սրանք այն պատճառներն են, որոնք, ըստ Արսեն Թորոսյանի, Գյումրիի ծննդատան լուծարումն անխուսափելի են դարձնում:
«Վստահ չեմ, որն Գյումրու ծննդատունը մինչև շենքի բացումը կգոյատևի ընդհանրապես, որովհետև ծննդատունն այնքան պարտք ունի, որ եթե պարտապանները սկսեն սնանկացման գործընթաց, կարող է փակվել ցանկացած օր: Պարզ պատահականություն է, որ մինչև օրս Գյումրու ծննդատունը գոյատևում է: Մենք ունենք զարգացման ծրագրեր այսօրվա համար, որը կարող էր լինել շատ անցավ թե՛ կոլեկտիվի համար, թե՛ մարզի համար: Դժբախտաբար այն դեռևս ծննդատան և մարզային իշխանությունների կողմից չի ընդունվել և մենք այս պահին մեզ տարանջատել ենք այդ պրոցեսից»,- SHANTNEWS-ին ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախարարությունն առաջարկել է ծննդատունը լուծարել, աշխատակիցներին էլ տեղավորել «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», «Ախուրյանի մոր ու մանկան առողջության կենտրոնում»: Առաջարկը ծննդատանն ու մարզպետարանում մերժել են: Իսկ ինչպիսին է վստահությունը շվեյցարահայ գործարարի նոր ծննդատուն կառուցելու ծրագրին, երբ նույն գործարարի անունն առնչվում է Գյումրիում լուծարված «Սաստեքս» գործարանին, ըստ առողջապահության նախարարի, իրենք ֆինանսավորման հարցերին չեն միջամտելու, բայց ծրագիրը համատեղ է լինելու:
«Գյումրի» բժշկական կենտրոնում հրատապ լուծումներ են պետք հեմոդիալիզի բաժանմունքը բեռնաթափելու համար: Հիվանդները շատ են, սարքավորումները՝ քիչ, որի հետևանքով բաժանմունքը 4 հերթով է աշխատում:
«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինությունը դիմել էր նախարարություն Արթիկի տարածաշրջանի հիվանդների համար Արթիկի հիվանդանոցում հեմոդիալիզի սարք տեղադրելու հարցը: Բուժծառայությունը կենտրոնացնելու որոշում նախարարությունը կայացրել է նաև հակատուբերկուլյոզային դիսպանսերների համար: Գյումրիի ու մի քանի այլ քաղաքների դիսպանսերները լուծարվել են ու կկենտրոնացվեն Աբովյանում:
Օպտիմալացման տարբերակը հնարավոր է կիրառվի նաև Աշոցքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի համար:
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի Աշոցքի հիվանդանոցում 45 երեխա է ծնվել, ու ըստ նախարարի, այստեղ ևս ուսումնասիրություններ են կատարելու բաժանմունքի հետագա աշխատանքը կանոնակարգելու համար:
23:59 23.06.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հունիսի 16-22-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.72 մ (22.06.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 8 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 33 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հունիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...
23:57 23.06.2025
Թրամփ. Իրանի հարվածներից ոչ մի ամերիկացի չի տուժելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազային Իրանի կողմից հասցված հարվածների հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Կատարի բարձրաստիճան Էմիրին այն ամենի համար, ինչ նա արել է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Կատարի ամերիկյան բազայում այսօր տեղի ունեցած հարձակման վերաբերյալ ուրախ եմ հայտնել, որ ամերիկացիներ չեն զոհվել կամ […] ...
23:46 23.06.2025
Խամենեի. Իրանը ագրեսիա չի ցուցաբերելԻրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել և ոչ մի պարագայում թույլ չի տա իր նկատմամբ ագրեսիա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիnն: «Իրանը որևէ մեկի նկատմամբ ագրեսիա չի ցուցաբերել։ Եվ մենք ոչ մեկին թույլ չենք տա ագրեսիա ցուցաբերել ոչ մի պարագայում։ Սա իրանական ազգի տրամաբանությունն է», – գրել է […] ...
23:40 23.06.2025
Tasnim. Իրանի խորհրդարանը հավանություն է տվել ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության կասեցմանըԻրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեն հաստատել է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից հետո Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու ծրագիրը, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի ներկայացուցչին։ Նշվում է, որ կոմիտեի անդամները հաստատել են օրինագծի ընդհանուր դրույթները, որոնք պարտավորեցնում են Իսլամական Հանրապետության կառավարությանը կասեցնել համագործակցությունը միջազգային միջուկային կարգավորողի հետ։ ...
23:36 23.06.2025
Գեղարքունիքի մարզում 66-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով անվահեծանը կոտրվել է․ կան վիրավորներՀունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում Սևան-Մարտունի ավտոճանապարհի 51 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 66-ամյա Լևիկ Հ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում, ինչի հետևանքով դիմացի աջ անվահեծանը կոտրվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի […] ...
23:30 23.06.2025
Կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է հարմարավետ և հոգատար միջավայրի մեր փոքրիկների համար․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ կառուցումից ի վեր չհիմնանորոգված Երևանի թիվ 49 մանկապարտեզը վերածվել է անվտանգ, հարմարավետ և հոգատար միջավայրի փոքրիկների համար։ «Մենք հետևողականորեն ձևավորում ենք հավասար և հասանելի պայմաններ բոլոր երեխաների լիարժեք զարգացման ու ուրախ մանկության համար»,- գրել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում: ...