15:00 24.12.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսուհետ անիմաստ է համարում այդ երկրի քայլերը՝ եվրոպական ընտանիքին միանալու ուղղությամբ։ Նա Եվրոպային մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ։
«Եթե մենք եվրաինտեգրացիայի մասին խոսում ենք Եվրամիությանն անդամակցելու համատեքստում, ապա դա անհնար է: Թուրքիան ԵՄ-ի հետ ե՞րբ է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը: Իսկ որևէ արդյունք կա՞: Ո՛չ: Չէ՞ որ սա մեծ անարդարություն է: 2000 թվականից սկսած` նախկին խորհրդային դաշինքի մի շարք երկրներ մտել են ԵՄ, իսկ նրանք ավելի ուժեղ են, զարգացած, քան Թուրքիա՞ն:
Ինչո՞ւ են նրանք մտել ԵՄ, իսկ Թուրքիան՝ ոչ: Հարցը հռետորական է: Միայն այն պատճառով, որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Հիմա հրապարակավ են ասում: Այդ դեպքում Ադրբեջանին այնտեղ կընդունե՞ն: Ո՛չ: Ասենք, կասե՞ն, որ վաղը դուք ԵՄ-ին անդամակցում եք որոշակի ժամկետում: Իսկ մեզ դա արդյո՞ք պետք է: Մենք գործընթացներ ենք տեսնում, մասնավորապես կրոնական հիմքով: Իսկ դա մեզ համար ընդունելի՞ է: Ո՛չ:
Որոշ դեպքերում, այսպես կոչված, «ընդդիմությունը» փողոցներ է դուրս գալիս ԵՄ դրոշներով: Նրանք ցանկանում են, որ Ադրբեջանի ճակատագիրը որոշվի Բրյուսելո՞ւմ: Մենք չենք կարող մեր ճակատագիրը հանձնել ուրիշների ձեռքը: Մենք մեր պատմությունն ունենք, մեր արժեքները»,- ասել է Ալիևը հեռուստատեսային հարցազրույցում։
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...