15:25 09.12.2017
2017թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությունից հետո Մերձավոր Արևելքն ու կրոնական մի շարք համայնքներ իրարանցում առաջացրին՝ դժգոհելով անօրինական որոշման դեմ, իսկ Պաղեստինի և Լիբանանի զինված «Համարս» և «Հզբոլլահ» խմբավորումները սրբազան պատերազմ հայտարարեցին:
Հայկական քաղաքական և կրոնական գործիչները ևս հանդես եկան հայտարարություններով, սակայն ոչ թե կոնկրետ մի կողմին պաշտպանելու, այլ հաշտության կոչով:
Երուսաղեմում մեծ հայկական թաղամաս կա, որը քաղաքի 4 թաղամասերից մեկն է և զբաղեցնում է Երուսաղեմի մոտ ¼ մասը: Առավել կարևոր է, որ հայկական թաղամասում է հրեաների համար պաշտամունքային Սիոն լեռը:
Երուսաղեմում հայկական պատմամշակութային հարստություններն ստեղծվել են առաջին դարում: Այսօր այնտեղ մեծ թվով հայկական հոգևոր կառույցներ կան, որոնք հիմնվել են Սրբոց Հակոբեանց տաճարի շուրջ: Երբ միջնադարում մահմեդականները գրավեցին Երուսաղեմը, այնտեղից հեռացան քրիստոնյաներն ու հրեաները, իսկ հայերը մնացին և պաշտպանեցին ոչ միայն հայկական, այլև ընդհանրապես, քրիստոնեական պատմամշակութային հարստությունները:
Հայկական թաղամասի ողջ գույքը պատկանում է տեղի հայոց պատրիարքությանը: Այնտեղ 200-ից ավելի հայ է բնակվում, իսկ ամբողջ Երուսաղեմում՝ գրեթե 2000 հայ:
Երուսաղեմը Իսրայելի և Պաղեստինի միջև բաժանելու բանակցությունները նոր թափ առան 2000 թվականին, երբ Քեմփ Դևիդում համաձայնություն ձեռք բերվեց քաղաքը բաժանել երկու մասի՝ հրեական և հայկական հատվածները հանձնել Իսրայելին, իսկ քրիստոնեական և մահմեդական հատվածները`Պաղեստինյան ինքնավարությանը:
Դրան, սակայն, սկզբունքորեն դեմ էին ոչ միայն քրիստոնեական և հայկական համայնքները, այլև Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթը՝ նշելով, որ ինքը երբեք չի դավաճանի հայերին և թույլ չի տա, որ հայկական թաղամասն անցնի Իսրայելին:
Երուսաղեմի հայերի մտահոգությունն է նաև, որ քաղաքի բաժանման դեպքում հայկական թաղամասը նույնպես երկու մասի կբաժանվի՝ այդկերպ պառակտելով համայնքը:
Իսրայելը ձգտում է ամեն կերպ յուրացնել հայկական թաղամասի գոնե այն հատվածը, որտեղ իրենց սուրբ Սիոն լեռն է, իսկ դրան հասնելու համար առնվազն պետք է որպես թաղամաս և իրավական համայնք ոչնչացնել հայկական հատվածը: Դա թույլ չեն տալիս Պաղեստինը, Երուսաղեմի հայկական, քրիստոնեական, նույնիսկ մահմեդական հատվածները, դեմ են հանդես գալիս նաև հրեական բազմաթիվ կառույցներ:
Հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և դեսպանությունների բացման դեպքում կարող է հնարավորություն առաջանալ քաղաքական մակարդակում քննարկել և դրական լուծում տալ խնդրին, ինչը կբավարարի ոչ միայն հայկական, այլև հրեական կողմին՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների պատմական անցած ճանապարհն ու ձգտումները:
18:07 16.06.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններինՆախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...
17:54 16.06.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետՀունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...
17:48 16.06.2025
Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել էՀունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
17:43 16.06.2025
Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...
17:37 16.06.2025
Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրաԲարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...