20:25 24.12.2019
Շուտով Ամանոր է, բայց հրշեջները դեռ կրակի դեմ են պայքարում: Զարմանալի է, սակայն ձմռանն էլ անտառածածկ ու խոտածածկ տարածքներում հրդեհներ լինում են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հորդորում են անկախ եղանակից պահպանել հրդեհային անվտանգության կանոնները.
«Հարգելի քաղաքացիներ, պայմանավորված ջերմային ֆոնով, ՀՀ տարածքում մեծացել է խոտածածկ և անտառածածկ տարածքներում հրդեհների հավանականությունը»:
Արտակարգ իրավիճակների նախարարության այս հաղորդագրությանը համացանցում տարբեր կերպ արձագանքեցին. շատերը զարմացան, շատերն էլ հումոր արեցին, թե ԱԻՆ աշխատակիցների «քեֆը տեղն է», ամառ ու ձմեռ իրար են խառնել: Բայց արի ու տես, որ ոչ թե ԱԻՆ-ը, այլ եղանակն է ամեն ինչ իրար խառնել:
Ամեն տարի այս օրերին այստեղից` Ճգնաժամային կառամարման ազգային կենտրոնից, նախարարության աշխատակիցները հետևում են ձյան ու բքի պատճառով փակված ճանապարհներին, դրանց մասին տեղեկություններ ստանում, հիմա պատկերը լրիվ հակառակն է` էկրանին, աշխատանքային քարտեզի վրա կարմիրով նշված են հրդեհվող տարածքները:
Անատառածածկ տարածք նաև Տավուշում է վառվում` 5 հեկտար. երկու օր է Բերդի և Իջևանի կողմից շուրջ 70 հրշեջ ու անտառտնտեսության աշխատակիցներ փորձում են մարել այն: Գիշերները, սակայն, մթության և բարդ ռելիեֆի պատճառով աշխատանքները դադարեցվում են: Ձմռան առաջին ամիսը դեռ չի ավարտվել, բայց նախորդ տարիների դեկտեմբերի վիճակագրությունը ցույց է տալիս` իրավիճակն աննախադեպ է: Նախարարությունը, սակայն, դեռևս ոչ մարդկային, ոչ էլ տեխնիկական ռեսուրսի խնդիր ունի:
Այս օրերին էլ հրդեհների մեծ մասի պատճառը մարդկանց անզգուշությունն է: Չմարված լուցկին կամ ծխախոտի մնացորդը բավական են խոշոր հրդեհ բռնկվելու համար:
Հատկապես, երբ այսպիսի անոմալ եղանակ է: Արտակարգ իրավիճակների նախարարությունում էլ Ամանորի նախաշեմին անհամբեր տեղումների են սպասում, բայց ոչ ձյան տեսքով, ձյունը կրակը կհանգցնի, բայց իր հերթին էլի վտանգներ կբերի: Այստեղ հորդառատ անձրև են նախընտրում:
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...