13:06 25.12.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին այսօր SHANTNEWS.am-ը հարց ուղղեց՝ արդյո՞ք կյանքի է կոչվել Սևանա լճի սիգի որսը որոշակի ծավալով թույլատրելու մասին իր առաջարկը:
«Թեպետ արգելվում է սիգի որսը, բայց շարունակում են սիգ վաճառել: Տեղի վերահսկողությունը «Սևան» ազգային պարկինն է, իսկ «Սևան» ազգային պարկի վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը: Արվե՞լ է ամբողջ աշխատանքը, որ սիգ չհանեն, բավարար հսկողություն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ»,- հարց ուղղեց SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Նախարարը պատասխանեց, որ բավարարված չէ «Սևան» ազգային պարկի հսկողությամբ, և դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
««Սևան» ազգային պարկի աշխատակիցները, բնականաբար, պետք է շատ ավելի ջանասիրաբար աշխատեն, բայց կան օրենսդրական սահմանափակումներ՝ աշխատանքն ավարտվում է ժ. 18։00-ին: Ազգային պարկի տնօրենն ազատվել է աշխատանքից, և ընդամենը երկու օր առաջ նոր տնօրեն է նշանակվել: Ավելի քան 10 աշխատակցի նկատմամբ քրգործեր են հարուցվել, նրանց մեջ են նաև տեղամասերի ղեկավարները: Որևէ աշխատակից, որ ոչ իրավաչափ գործողություն կկատարի, առաջին շահագրգիռ կառույցը և մարմինը մենք ենք, որ օր առաջ բացահայտվի, սակայն նաև օրենսդրական որոշակի խնդիրներ կան, որ փորձում ենք լուծել: Դրանցից մեկը վաճառքի հետ կապված սահմանափակումներն են: Մենք տեսնում ենք մայթերում վաճառվող սիգ, ինչն ապօրինի է»,- ասաց նա:
Օգտվելով առիթից՝ նախարարը կոչ արեց քաղաքացիներին՝ առնվազն այդ ձվադրած ձկների որևէ գնում չկատարել, քանի որ դա մեծ ազդեցություն կունենա, որ այս ձվադրման ժամանակահատվածում որսը սահմանափակվի: Այսօրվանից, ըստ նախարարի, սիգի ապօրինի որսն արգելելու նպատակով ուժեղացված հսկողություն է իրականացնում, այս տարի հնգակողմ է հրամանը՝ ոստիկանությանը, Գեղարքունիքի մարզպետարանին, տեսչական մարմնին ու նախարարությանը միացել է նաև ՊԵԿ-ը:
«Այս տարի ՊԵԿ-ը ևս ներգրավված է, որ ուսումնասիրի ապօրինի վաճառքի հետ կապված հարաբերությունները, քանի որ երբ նույն այդ ձուկը սուպերմարկետում կամ ռեստորանում է՝ թվացյալ օրինական է, քանի որ այդ տնտեսվարողը հարկ է վճարում, կարծես դրանով օրինականացնում է, իսկ վաճառողը` ոչ: Հիմա այդ սողանցքները ևս կփակվեն, այս փաթեթն ավարտելու դեպքում սիգի որսը հնարավոր կլինի կանոնակարգել և բերել օրենսդրական դաշտ»,- ասաց Գրիգորյանը:
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...
14:50 16.08.2025
Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդՊակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...
14:32 16.08.2025
Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճՎաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...
14:16 16.08.2025
Բիչախչյանի գոլային փոխանցումն ու «Լեգիայի» հաղթանակը բավարար չէինՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ավարտել է պայքարը ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում: Լառնակայի ԱԵԿ-ի դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Լեհաստանի տիտղոսակիր թիմը տանը հաղթել է 2-1 հաշվով, դիմակայության առաջին խաղում սակայն կիպրական թիմը հաղթել էր 4-1 հաշվով: Բիչախչյանը պատասխան խաղի մեկնարկից է դուրս եկել խաղադաշտ և 16-րդ […] ...