Դիլիջանում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կրակահերթ է արձակել 32-ամյա տղամարդու և նրա բարեկամի վրա․ մանրամասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+30.09 oC

Դիլիջանում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կրակահերթ է արձակել 32-ամյա տղամարդու և նրա բարեկամի վրա․ մանրամասներ

14:49 25.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ին, Դիլիջանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է երկու անձ, որոնցից մեկը, ստացած մարմնական վնասվածքներից, մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, տուժածների ինքնությունը, ովքեր հանդիսանում են Դիլիջան համայնքի բնակիչներ՝ ծնված 1987 և 1996թթ.:

Նախնական տվյալներով՝ 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը 7.62մմ տրամաչափի ինքնաձիգից կրակահերթ է արձակել 32-ամյա տղամարդու և դեպքի վայրում գտնվող նրա բարեկամի՝ 23-ամյա երիտասարդի ուղղությամբ, ինչից հետո վերջիններս հրազենային մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ 32-ամյա տղամարդը, ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքների արդյունքում, գիտակցության չգալով մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 7.62մմ տրամաչափի փամփուշտի 14 կրակված պարկուճ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

15:46 16.08.2025

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

15:27 16.08.2025

Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների  պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

15:14 16.08.2025

Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա Մոհաջերանի

Իրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...

SHANTNEWS

15:00 16.08.2025

SHANTNEWS

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

14:50 16.08.2025

Պակիստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 320 մարդ

Պակիստանի հյուսիսում ջրհեղեղների, սողանքների և անձրևների հետևանքով վերջին 48 ժամվա ընթացքում զոհվել է ավելի քան 320 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Geo News-ը՝ հղում անելով Պակիստանի աղետների ազգային վարչությանը: Նշվում է, որ փրկարարական գործողություններ են իրականացվում տուժած շրջաններում բնականոն կյանքը վերականգնելու համար: ...

Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճ

14:32 16.08.2025

Ի՞նչ է շահում Հայաստանը Թրամփի նախաձեռնությունից. Հեռանկար բանավեճ

Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունները խոստանում են դառնալ տարվա գլխավոր իրադարձությունը։ Դրանց գնահատականները հակասական են։ Ի՞նչ տվեց մեզ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը. տարածքային ամբողջականությունը երաշխավորելու հնարավորությո՞ւն, թե՞ միակողմանի զիջում կատարելու պարտադրանք։ Տրանսպորտային շրջափակումը բեկելու իրական շա՞նս, թե՞ տնտեսական կախվածության մեջ հայտնվելու հեռանկար։ Անվտանգությունը ամրապնդելու գործի՞ք, թե՞ Արևմտյան Ադրբեջանի նախագիծը իրականացնելու համար Բաքվին տրվող հենարան։ Այս թեմաները քննարկվել են […] ...

BACK_TO_TOP